Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 19.10.2021

Կարդա՛ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն:

Այս էսսեում Վանո Սիրադեղյանը խոսում էր ժողովրդի, պատերազմի, ավելի ճիշտ չհիշվող պատերազմի մասին: Նա պնդում էր, որ ժողովրդի համար միայն պատերազմ է համարվում այն, երբ հազարավոր զոհեր են լինում կամ ժողովրդի կեսին բնաջնջում են: Նա բողոքում էր, որ մեկ ազգ-մեկ հայրենիք արտահայտությունն անելիս հիշենք, որ պատերազմի օրերն սփյուռքից միայն 50 հոգի էր կամավորագրվել, այն ինչ իր ընկերներից մեկը գնացել է կռվելու անգամ իր մոր հայրենի գյուղի համար:

«Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական:

Նա դժգոհում է ժողովրդի մեծ-մեծ խոսելուց, քանի որ նրանք միշտ խոսում են, գովաբանում են իրենց ազգը կամ էլ բողոքում, բայց գործնականում միշտ չեն գործում, չեն փորձում փոխել դեպի լավը: Նույնիսկ պատերազմի միայն մութնու ցուրտն են հիշում:

Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը (ըստ Ջոն Կիրակոսյանի): Եւ չի հիշում 41-45-ի պատերազմի տեւողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման եւ լույսերի մեջ… 

Ինչպես միշտ հասարակությունը մնացել է անփոփոխ: Նույն պատկերն է նաև 20 տարի անց: Հասարակությունը դեռ բողոքում է կամ էլ մեծ-մեծ խոսում ազգի, հայրենիքի, հայրենասիրության մասին, այն ինչ այդ խոսացողներից կամ բողոքողներից ոչ ոք չի կարող ասել, որ արել է մի նշանակալի բան իր հայրենիքի համար: Միայն հայրենասիրության մասին երգեր են երգում և բանաստեղծություններ արտասանում, բայց չէ որ միայն հայրենասիրական ոգով չենք կարող հայրենիքը զարգացնել, ավելի լավը դարձնել, դա պետք է վերածել գործի:

Posted in Պատմություն

Ռուս-թուրքական պատերազմ. հայկական հարց

Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված Էյֆելի կամրջի վրայով։ 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները: Գործնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը։ Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը։ Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության։

Մայիսի 25-26-ին ռումինական տորպեդոնավ ռումինա-ռուսական անձնակազմով խորտակեց օսմանյան մոնիտորը Դանուբի վրա։ Կարճ ճակատամարտից հետո, որում ռուսները ունեցան 812 սպանված և վիրավոր, կարողացան մյուս ափը վերցնել վերահսկողության ներքո և հետ մղել օսմանյան հետևակային բրիգադին, որը պաշտպանում էր Սվիշտովը։ Այս կետից ռուսական զորքերը բաժանվեցին երեք մասի` արևելյան զորամիավորում ցարևեիչ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի հրամանատարությամբ, ով ապագա Ալեքսանդր III ցարն էր և պետք է նվաճեր Ռուսչուկ ամրոցը և փակեր բանակի արևելյան թևը։

Օսմանցիները Պլևնայի շրջակայքում կառուցեցին մի քանի ամրություններ, որոնց թիվը ռուսները և ռումինացիները աստիճանաբար կրճատեցին: Ռումինական 4-րդ դիվիզիան Գեներալ Գեորգի Մանուի գլխավորությամբ չորս արյունալի փորձից հետո նվաճեց Գրիվիստա ամրոցը և պահեց այն մինչև պաշարման ավարտը։ Պլևնայի պաշարումը (1877 թվականի հուլիսից դեկտեմբեր) հաղթանակով ավարտվեց միայն երբ ռուսները և ռումինացիները կտրեցին թուրքերի բոլոր մատակարարման ուղիները։

Ռուսական բանակը անցավ Ստարա Պլանինան ձմեռային խիստ պայմաններում, որին օգնության հասան տեղի բուլղարացիները։ Սա անսպասելի էր օսմանյան բանակի համար և թուրքերը պարտություն կրեցին Տաշկիսենի ճակատամարտում ու նվաճեցին Սոֆիան։ Ռուսների համար ճանապարհ բացվեց Պլավդիվով և Ադրիանապոլսով դեպի Կոստանդնուպոլիս։

Բրիտանիայի ճնշման ներքո ռուսները համաձայնվեցին Օսմանյան կայսրության առաջարկած զինադադարին 1878 թվականի հունվարի 31-ին, սակայն շարունակեցին շարժվել Կոստանդնուպոլսի ուղղությամբ։

Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` Մեծ տերությունները հետագայում պայմանագիրը վերափոխեցին Բեռլինի կոնգրեսում։ Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը։ Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներքո։

Հայկական հարց

Ռուս-թուրքական պատերազմի հետևանքներից էր նաև Հայկական հարցի միջազգայնացումը։ Օսմանյան կայսրության արևելյան մասի շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ։ Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ։ 1878 թվականի հունվարին Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին։ Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիան համաձայն չէր ռուսներին զիջել այսքան մեծ տարածներ և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց Բեռլինի կոնգրեսում, որը կայացավ 1878 թվականի հունիսին։ Հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ մեկնեց Բեռլին ներկա գտնվելու կոնֆերանսին, սակայն հայերին չթույլատրվեց մասնակցել քննարկումներին։

Քանի որ կետը վերափոխվեց, բարեփոխումներ տեղի չունեցան։ 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները։ Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը։ Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն։ Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ։ Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն։ Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ։ Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի։ Դրանից հետո հայ մտավորականներ և հայ համայնքը, որը գաղթել էր Եվրոպա և Ռուսաստան, 1880-ական և 1890-ական թվականներին ստեղծացին կուսակցություններ և հեղափոխական միություններ, որպեսզի ճնշում գործադրեին Օսմանյան կայրության վրա և պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում։