Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 18.10.2021

Համոզիչ և փաստարկված տեքստ գրիր «Մարդն այս աշխարհի զարդն է» դրույթը հասկակելով կամ մերժելով։ Ընտրիր բառերդ այնպես, որ դրանք մեկից ավելի նպատակի ծառայեն։

Ես համաձայն եմ դրույթի հետ, քանի որ մարդն ինչքան էլ վնասի կամ փչացնի այս աշխարհը, միևնույն է առանց նրա աշխարհը դատարկ կլիներ: Մարդն իր զգացմունքներով, իր կյանքով լցնում է այս դատարկ աշխարհը, չնայած նաև դրա հակառակ ազդեցությունն է թողնում: Մարդը փչացնում է, վնասում է բնությունը, կենդանիներին, որոնք նույնպես աշխարհի զարդն են: Յուրաքանչյուր երևույթ ունի իր լավ և վատ կողմը, նույնն էլ այս դեպքում է: Ակնհայտ է, որ մարդու շնորհիվ է աշխարհը գնալով զարգացել, փոխվել, լցվել է: Աշխարհը լցվել է փողոցում քայլող մարդկանց ծիծաղով, տանը երեկոյան ընթրող ընտանիքի զրույցով, երեխայի լացով, մարդկանց ուրախությամբ և տխրությամբ, այդ պատճառով էլ մարդն այս աշխարհի զարդն է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s