Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն. 11-15.10.2021

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

1. Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։

18-րդ դարի կեսերից հայ գաղթօջախներըի մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը: 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները փորձում էին ներթափանցել Հնդկաստան, հայերն արդեն այնտեղ մեծ կշիռ ունեին: Անգլիական «Արևելա-հնդկական ընկերությունը» Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ: Դրա համաձայն հայերն իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում: Ամրապնդվելով Հնդկաստանում՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալ հնդկական առևտրին և սկսում են հետզհետե սահմանափակել հայ վաճառականության իրավունքները: Հնդկահայ բուրժուազիան սկսում է գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը: Հնդկահայ այդ գործիչներից էր Հովսեփ Էմինը:

2. Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։

Հովսեփ Էմինի շնորհիվ դա տեղի ունեցավ, քանիոր նա Հնդկաստան վերադառնալով Մովսես Բաղրամյանի հետ համոզեց հնդկահայ գործիչների մի մասին, որ առանց ժողովրդի լայն աջակցության Հայաստանի ազատագրման գործում հնարավոր չի լինի հասնել հաջողության: Հնդկահայերը ոգևորված Էմինի քարոզչությունից, որոշեցին տրամադրության տակ դնել 12000 ռուփի Հայաստանի ազատագրության համար բանակ ստեղծելու նպատակով:

3. Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։

Երբ 1759թ. Էմինը գալիս է Հայաստան, որտեղ մոտիկից ծանոթանում է տիրող իրավիճակին: Նա համոզվում է, որ թուրքական տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան երկրի օժանդակությամբ: Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը կապված էին նրա հետ, որ որպես հարևան երկիր նրանք կօգնեին, կկարողանային ազդել Թուրքիայի վրա, նաև կարելի էր օգտվել նրանց միջև եղած լարվածությունից:

4. Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։

Հայաստանը ցավոք չուներ բավարար մարդկային ռեսուրս ազատագրվելու համար, այդ պատճառով էլ նրանց հարկավոր էր օգնություն այլ երկրներից, որպեսզի նրան զորքեր տրամադրեն:

5. Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։

Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։

Վերլուծե՛ք. Սիմեոն Երևանցի․ դավաճան թե՞ հեռատես ազգային գործիչ։

Սիմեոն Երևանցին իր տասնյոթամյա հայրապետության ընթացքում (1763-1780) Սիմեոն կաթողիկոսը աչքի է ընկնում ոչ միայն ազգային-հայրենասիրական, հոգևոր ու մշակութային, այլև շինարարական ու նորոգչական հսկայածավալ աշխատանքներով։ Ամեն դեպքում այն փաստը, թե նա ինչքան կարևոր գործեր է կատարել չենք կարող անտեսել: Նա երևի թե հեռատես ազգային գործիչ էր, այդ պատճառով էր դեմ Հովսեփ Էմինի ծրագրին, քանի որ հետագայում երևում է, որ իրականում ո՛չ Վրաստանը, ո՛չ Ռուսաստանը առանձնապես շահագրգռված չէին հայերին օգնելու հարցում, և բացի այդ ի զորու էլ չէին:

Posted in Գրականություն

Գրականություն. 12.10.2021

«Ավ․Իսահակյանի» նախագծի ամփոփում․

  • Ինչն էր ընդհանուր Իսահակյանի ստեղծագործություններում։

Իսահակյանն իր բոլոր ստեղծագործությունների ընդհանրությունն այն էր, որ նա հիմնականում գրում էր մարդկային արժեքների, դրանց կարևորության մասին: Հիմնականում նկարագրում էր մարդկային փոխհարաբերությունների միջոցով: Մյուս բանաստեղծություններն էլ հայրենիքի, կարոտի, հայրենասիրության մասին են:

  • Իմ վերլուծությունը հավանածս ստեղծագործության։

Իսահակյանի ստեղծագործություններից ամենաշատը հավանում եմ <<Ոգու սով>>-ը, քանի որ այն ամենակարճն է, սակայն ամենակարևոր ասելիքն ունի: Մեր օրերին շատ համարժեք բանաստեղծություն է, քանի որ այժմ բոլորն են նյութականին ավելի շատ կարևորություն տալիս: Իսահակյանը գրել էր մարդկանց արժեքների մասին: Նա ասում էր, որ շատ շուտով կգա ոգու սով, երբ նույնիսկ ճոխ սեղանի մոտ նստած մարդիկ կզգան այն, քանի որ մարդիկ սկսել են արժեզրկել կարևորը և գնալով կորցնում են նույնիսկ ամենատարական մարդկային արժեքները, սկսել են արժեզրկել հոգին, փոխարենը արժեքավորում են նյութականը: Ոգու սով ենք զգում, քանի որ բարությունը, անկեղծությունն այլևս այնքան չեն արժևորում, որքան գումարը, կամ այլ նյութական բաները: Այդ ժամանակ սկսում է ներսում դատարկություն տիրել, չկա զգացմունք, հիացմունք, ուրախություն կամ տխրություն, միայն չոր նյութականն իր վատ հետևանքներով:

  • Մեջբերումներ Իսահակյանից (Իսահակյանի ասույթների գրքի կազմում)։

1. Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է:Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը անհնար:

2. Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:

3. Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը` հասկանում, սովորում, հիշում…

4. Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր:

5. Աշխարհը էն գլխից էլ համբերանք է եղել ու կա…

6. Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:

7. Ինչ ստեղծվում է աշխարհի վրա սիրուց է. երեխան, գիրքը, երգը, նկարը, քանդակը, շենքը, ամեն ինչ: