Posted in Գրականություն

Գրականություն. 08.10.2021

Բանաստեղծությունն ու պոեմն իրար այնքանով են նման, որ երկուսի մեջ էլ հեղինակը հիասթափված է: Նա ասում է, որ հայրենիքն իր համար օտար ու խորթ է, իսկ պոեմում հեղինակը ոչ թե աշխարհից, կամ հեղինակից էր հիասթափված, այլ մարդկանցից, փոխարենը նա շատ էր սիրում աշխարհն ու կյանքը, բայց մարդիկ ստիպել էին նրան հիասթափվել, ատել այն, ինչ առաջ սիրել է: Աբու Լալա-Մահարիին ես նաև ինչ-որ տեղ նմանեցրի Համբերանքի Չիբուխի հերոսին, ով նեղացել էր աշխարհից, անարդարությունից և ինքն իր հետ մեկուսացել:

Այս բանաստեղծության մեջ Իսահակյանը գրել էր մարդկանց արժեքների մասին: Նա ասում էր, որ շատ շուտով կգա ոգու սով, երբ նույնիսկ ճոխ սեղանի մոտ նստած մարդիկ կզգան այն, քանի որ մարդիկ սկսել են արժեզրկել կարևորը և գնալով կորցնում են նույնիսկ ամենատարական մարդկային արժեքները, սկսել են արժեզրկել հոգին, փոխարենը արժեքավորում են նյութականը: Ոգու սով ենք զգում, քանի որ բարությունը, անկեղծությունն այլևս այնքան չեն արժևորում, որքան գումարը, կամ այլ նյութական բաները: Այդ ժամանակ սկսում է ներսում դատարկություն տիրել, չկա զգացմունք, հիացմունք, ուրախություն կամ տխրություն, միայն չոր նյութականն իր վատ հետևանքներով:

  • «Լիլիթը» պատմվածքը։ Իսահակյանի՝ սիրո փիլիսոփայությունը։

Իսահակյանն իր պատմածքում նկարագրել է սերը, որն իմ կարծիքով միակողմանի և քմահաճ էր: Ծայրահեղությունից ծայրահեղություն էր, Ադամը շատ էր պահանջում և ցանկանում հնազանդեցնել Լիլիթին, Լիլիթն էլ ընդհանրապես զիջման չէր գնում, կարծես իր համար միևնույն լիներ: Ես կարծում եմ, դա այդպես էր նկարագրված, քանի որ Լիլիթը գիտեր, որ Ադամը միակն է, և չէր վախենում կորցնելուց: