Posted in Էկոլոգիա, Uncategorized

Էկոտուրիզմ․ զարգացման նախադրյալներն ու հեռանկարները աշխարհում և Հայաստանում

Econews.am | Ի՞նչ է էկոտուրիզմը

Էկոլոգիական զբոսաշրջությունը բնության, նրա բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջություն է։ Էկոզբոսաշրջության խնդիրներն են բնական և մշակութային ժառանգության պահպանության օժանդակումը, ազգաբնակչության էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացումը։ Ըստ բնույթի՝ էկոզբոսաշրջությունը լինում է բնապահպանական, գիտաճանաչողական, մշակութային և այլն։

Էկոտուրիզմի առանձնահատկություն այն է, որ կարող է կանխել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և խրախուսել տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Էկոտուրիզմի զարգացման ամենակարևոր մասնագիտական գործիքը բնական ռեսուրսների կառավարումն է: Ողջ աշխարհում կան մի քանի վայրեր, որտեղ առկա են մեծ քանակությամբ բնական ռեսուրսներ: Կառավարման պատշաճ ծրագրեր պետք է ներդրվեն, որպեսզի այդ ռեսուրսները մնան անձեռնմխելի: Մի քանի կազմակերպություններ, ՀԿ-ներ, գիտնականներ աշխատում են այս ուղղությամբ: Էկոտուրիզմը կարող է ապահովել ազգային պարկերի և այլ բնական տարածքների պաշտպանությունը, կարող է բարձրացնել զբոսաշրջիկների շրջանում կրթության և ակտիվության մակարդակը՝ դարձնելով նրանց շրջակա միջավայրի պաշտպանության ավելի խանդավառ և ազդեցիկ գործակալներ:

Էկոտուրիզմը Հայաստանում

ՀՀ հարուստ է բնական և պատմամշակութային հուշարձաններով, ռեկրեացիոն պաշարներով, որոնք էկոզբոսաշրջության զարգացման կարևոր նախապայմաններ են։

Երկրի ներուժը էկոտուրիզմում շատ բարձր է՝ նա արագ զարգանում է շրջանցելով տեսարժան վայրերի հետ ծանոթացնող սովորական տուրերը: Էկոտուրերը տարբերվում են նրանով, որ ցանոթացնում են զբոսաշրջիկներին ոչ թե տեսարժան վայրերի հետ, այլ Հայաստանի բնության հետ, առաջարկում են հանգստանալ գյուղական վայրերում – եզակի հանգստի գոտիներում բնության հետ հատուկ վերաբերմունքով, որտեղ օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր մթերքներ և այլն:

armenia2

Հայստանը հայտնի է իր մաքուր օդով, արևի առատությամբ և գեղատեսիլ վայրերով: Այստեղ կա ամեն ինչ այս զբոսաշրջության ուղղության սիրահարների համար- բնական պայմանները, անհրաժեշտ ենթակառուցվացքները, հյուրասեր բնակիչները և սպասարկման բարձր մակարդակը:

bcf7f20a72add9e257e9497c858db841

Այստեղ ակտիվ գործում և զարգանում են էկոտուրիզմի այնպիսի ենթատեսակները, ինչպիսին են սպորտայինը, արկածայինը և ակտիվը, որոնք ներառում են լեռներ բարձրանալը, երկարատև ոտքով զբոսանքները, հեծանվով ուղևորությունները և լեռնային գետերով թիավարությունը:

f_20569970

Հայաստանը իրականում նոր ուղղություն է բազմաթիվ զբոսաշրջիկների համար, որոնք արդեն այցելել են էկոտուրիզմի ամենաճանաչված վայրերը: Երկիրը ուշագրավ է նաև նրանով, որ այն ունի վեց կլիմայական գոտի, և դա այն դեպքում է՝ որ երկիրը բավականին փոքր է: Մեկ ճանապարհորդության ընթացքում զբոսաշջիկները կտեսնեն բոլորովին տարբեր ռելիեֆներ և լանդշաֆտներ, ուստի տպավորություն է ստեղծվում, որ այցը եղել է միանգամից մի քանի երկրում, այլ ոչ թե միայն մեկ:

Priroda Armenii

Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են այցելել գյուղական փոքր-հյուրանոցներ, որտեղ իրենց կհյուրասիրեն տեղում աճեցված, բնական մթերքներից պատրաստված ազգային ուտեստներ:

Posted in Խորացված

Քերականություն. հոմանիշներ

Ակութ – օջախ
Բար – պտուղ
Բմբուլ – փետուր
Գեղմ – բուրդ
Տարազ – հանդերձ
Հողակոշտ – գուղձ
Բեմեզր
Բազե

Առանձնահատուկ – ուրույն
Կեղծ – բռնազբոսիկ
Արբեցնող – զգլխիչ
Որոտաձայն – ամպագոռգոռ
Աղիողորմ – լալագին
Բեղուն – արգասավոր
Ազնավուր
Ամեհի

Ուռուցք – այտուց
Ապավեն – պաշտպան
Այծ – նոխազ
Ապառաժ – վեմ
Ճաշ – ապուր
Ապաշխարանք – քավություն
Այրոց
Ակոս