Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 05.10.2021

Կարդում ենք Ավ. Իսահակյան

  1. Կարդում ենք «Հայրենի հողը» ավանդությունը։ Քննարկում՝ հայրենիքի գաղափարը գրականության մեջ և առհասարակ հասարկության մեջ։

Ավետիք Իսահականն իր այս ստեղծագործության մեջ գրել է հայրենիքի գաղափարի մասին: Իսկ ի՞նչ է հայրենիքը, որն է նրա կարևորությունը մեր կյանքում: Ինձ թվում է, որ հայրենիքն այն հողն է, որի վրա դու քեզ ազատ և կայուն ես զգում, այնտեղ, որտեղ օտար չես, քեզ հարազատ ես զգում: Երբեմն մարդու ծննդավայրը չի լինում հայրենիք, որովհետև նա այնտեղ միայն ծնվել է, իսկ ապրել ուրիշ տեղ, կամ թեկուզ այնտեղ է ապրել, բայց իրեն այնքան ազատ և լավ չի զգում, որքան այլ տեղ: Հայրենիք գաղափարը գրականության մեջ հենց ասպես է նկարագրվում կարծում եմ, իսկ հասարակության մեջ ավելի նեղ և սահմանափակ ընկալումներով: