Posted in Պատմություն

Պատմություն. 27.09-01.10

Օսմանյան կայսրության պատմությունը

Իկոնիայի սուլթանությունը ավատատիրական պետություն էր փոքր Ասիայում։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ 1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։

Քանի որ Սելջուկ Իկոնիայի սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ։ Օսմանյան պետությունը ստեղծվեց Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա:

Օսման բեյը Բյուզանդիայի տարածքների հաշվին իշխանությունն ընդարձակել է դեպի արևմուտք. 1301 թ-ին նվաճել է Ենիշեհր քաղաքը և դարձրել իր նստավայրը: Նրա որդին՝ Օրհան բեյը, գրավել է Բուրսան և դարձրել մայրաքաղաք, այնուհետև՝ Իզնիք (Նիկիա), Իզմիթ (Նիկոմեդիա) քաղաքները և սահմանները հյուսիսում հասցրել մինչև Սև ծով, արևմուտքում՝ Մարմարա ծով ու Դարդանելի նեղուց, իսկ արևելքում նվաճել է Անկարա քաղաքը: XIII դարի վերջից թուրք-օսմաններն սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ-ին Մուրադ I-ը գրավել է Ադրիանապոլիսը և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան տիտղոսը: 1393 թ-ին օսմանյան զորքը գրավել է Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն, որով ավարտվել է երկրի նվաճումը: Դարավերջին օսմանները տիրել են նաև Բոսնիայի և Ալբանիայի մի մասին:

15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ։ Սուլթան Սելիմ I-ը կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները՝ պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայիլ շահին Չալդրանի ճակատամարտում։ Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում։ Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար։ 1526 թվականին սուլթան Սուլեյմանը պատմական հաղթանակ է տանում Մոհաչի ճակատամարտում՝ օսմանյան իշխանություն հաստատելով ներկայիս Հունգարիայի տարածքում և Կենտրոնական Եվրոպայում։ 1529 թվականին պաշարում է Վիեննան, սակայն հաջողության չի հասնում։ 1532 թվականին ևս մեկ փորձ է կատարում գրավելու քաղաքը։ 1555 թվականին Կովկասը առաջին անգամ բաժանվում է Սեֆյանների և Օսմանյան կայսրության միջև։ Համաձայն Ամասիայի պայմանագրի Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Քրդստանը և Արևմտյան Վրաստանը հայտնվեցին Օսմանյան իշխանության տակ, մինչդեռ Դաղստանը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը հայտնվեցին Պարսկաստանի տիրապետության տակ։

1916 թվականին սկսվում է Արաբական ապստամբությունը, որը օսմանցիների ուշադրությունը կենտրոնացնում է մերձավորարևելյան ճակատի վրա, որտեղ պատերազմի առաջին երկու տարիներին բավականին հաջողություններ էր գրանցել։ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին ստորագրվում է Մուդրոսի զինադադարը, որով Օսմանյան կայսրությունը մասնատվելու էր։ Անտանտի պետությունների կողմից Կ.Պոլսի և Իզմիրի գրավումից հետո սկիզբ է առնում թուրքական ազգայանական շարժումը, որը ղեկավարում էր Մուսթաֆա Քեմալը։ 1922 թվականի նոյեմբերի 1-ին վերացվում է սուլթանությունը, իսկ վերջին սուլթանը՝ Մեհմեդ VI Վահիդդեդինը, 1922 թվական նոյեմբերի 17-ին հեռանում է երկրից։ 1924 թվականի մարտի 3-ին վերացվում է խալիֆայությունը։