Posted in Հայոց Լեզու

Հայոց լեզու. 23.09.2021

Բարբառներ և գրական լեզու

1. Կարդա հայերենի բարբառների մասին։ Բլոգումդ գրառիր բարբառների մասին քո տեսակետը. ի՞նչ նշանակություն կարող են ունենալ բարբառները լեզվի համար։

Բարբառները շատ կարևոր նշանակություն ունեն լեզվի համար, չնայած որ գնալով դրանք կորում են: Կորում են, որովհետև մարդիկ մարզերից տեղափոխվելով Երևան ամաչում են խոսել իրենց բարբառով, մտածում են օտար երևալ: Մենք էլ մեր հերթին դրան այնպես ենք վերաբերվում, որ մարդիկ կարող են իրենց վատ զգալ: Դա գալիս է հասարակությունից, երբ հասարակության մեջ չլինի տարբերություն գյուղացու և քաղաքացու միջև, չլինեն տարօրինակ հայացքներ ուղղված բարբառով խոսացող մարդկանց, մարդիկ այլևս չեն ամաչի խոսել իրենց հարազատ և ավելի հարմար բարբառով:

2. Կարդա գրական հայերենի երկու ճյուղերի՝ արևելահայերենի և արևմտահայերենի մասին։ Բլոգումդ գրիր երկու գրական լեզուների տարբերությունները։

Արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է, սակայն արտասանության մեջ կան մի շարք տարբերություններ։  Պարզապես արևմտահայերենն ունի կապեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես օրինակ՝ ասդին, անդին, ետք, քով, վասն, ի գին, ի սէր, ի տրիտուր և այլն։ Իրարից նաև տարբերվում են շաղկապներով, քանի որ արևելահայերենում գործում է այ – է, իսկ արևմտահայերենում՝ այ – ա հնչյունափոխությունը։ Իբրև այդ հնչյունափոխության հետևանք՝ արևելահայերենն ունի էլ, իսկ արևմտահայերենը՝ ալ շաղկապը։ Արևելահայերենի ոչ թե շաղկապի փոխարեն խոսակցական արևմտահայերենում հանդիպում է նաև չէ թէ շաղկապը։

3. Բարբառային հատվածը փոխիր գրական հայերենի։ Գնահատիր՝ ինչ կորցրեց հատվածը։

Մի ժամանակ կատուն դերձակ էր

Իսկ շունը գլխին գլխարկ չուներ,

Միայն գիտեմ, որ որտեղից որտեղ

Գտել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր ձմեռամուտին

Կատվի մոտ տարավ մորթին:

Առանց բարբառի կարծես բանաստեղծության համն ու հոտը կորում է, գրաբարով ավելի գեղեցիկ է հնչում, իսկ հետո բարբառն ավելի հարուստ է մանրամասն և հանգավոր նկարագրելու համար, կարծում եմ այդ պատճառով է Թումանյանը ընտրել հենց գրաբար լեզուն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s