Posted in Գրականություն, Uncategorized

Տարածաշրջանային գրականություն…

Կարդում ենք տարածաշրջանային գրականություն.

Պատմվածքի սկիզբն ինձ անհասկանալի էր թվում, բայց հետո ես ամեն բան հասկացա: Փաստորեն հայրը զրուցում էր պատերազմում զոհված որդու հետ իր երազում: Իրենց խոսակցությունից շատ բան կարելի էր հասկանալ: Օրինակ՝ այն, որ հայրը մեղադրում էր որդուն, որ նա գնացել է իմացյալ մահի: Այստեղ շոշափվում են մի քանի թեմաներ՝ հայրենասիրություն-դավաճանություն, կյանք-մահ և այլն: Առաջին հերթին ցանկանում եմ խոսել հայրենասիրության մասին, որը այստեղ պարզ երևում էր: Որդին չափազանց հայրենսեր էր և նա բացարձակ չէր փոշմանում նրա համար ինչ կատարվել է, ինձ թվում է նրա համար պատերազմ չգնալը, դրանից խուսափելը դավաճանություն էր ոչ միայն հանրության, այլ նաև առաջին հերթին իր համար: Չեմ կարծում, որ հայրը պակաս հայրենասեր էր, քանի որ նա ինքը քարոզում էր մարդկանց այն, բայց բնականաբար նրա հոգին ցավում էր, չէ՞, որ որդին զոհվել էր և այդ պահին չէր մտածելու հայրենասիրության մասին, որ դա հանուն դրա է եղել և արժանապատիվ մահ է: Ես կարծում եմ, որ հերոսը զգում էր հանրության առաջ պարտք, դա ես զգացի այն ժամանակ, երբ կարդացի հետևյալ պարբերությունը.

— Մեկը հո պիտի գնար։ Ի՜նչ է՝ ես արտոնյա՞լ էի։ Հո չէի թաքնվելու, հայրի՛կ։ Իսկ եթե ուզում ես ճիշտն իմանալ, հանուն քո սիրո գնացի։ Ռադիո֊հեռուստատեսությամբ գոռում֊գոչում էիր, թե հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը պաշտպանենք։ Եթե ես չգնայի, մարդիկ լեզու կառնեին, թե իր տղային թաքցրել, ուրիշների գլխին է հայրենասիրության քարոզ կարդում։

Անշուշտ զինվորը մտածում էր իր հարազատների, տվյալ դեպքում իր հոր և մոր մասին, թե ինչքան նրանք թե՛ կբարկանան, թե՛ կտխրեն դրա համար, բայց չէ՞ որ նա դա արել է հենց նրանց համար: Ինչ վերաբերվում է կյանքի և մահի մասին կասեմ, որ այս դեպքում զինվորը չէր գնացել իմացյալ մահի, սակայն նրա այս մեջբերումից կարելի է հասկանալ, որ նա գիտակցում էր, թե ինչ կարող է լինել իր հետ:

Ինչ էլ լինի՝ գեղեցիկ էր իմ մահը՝ զենքը ձեռքիս, հանուն հայրենիքի։

Մեջբերումներից ինձ ամենից շատ դուր եկածն էլ ցանկանում եմ առանձնացնել, որը հետևյալն է.

Ինչպես երեւում է՝ մարդ արարածն իսկապես եսամոլ է։ 

Չնայած ամեն ինչի՝ այո: Ես միանշանակ համաձայն եմ այս մեջբերման հետ, որովհետև հենց այս պատմվածքում էլ երևում էր, որ հայրը ցավում է կատարվածի համար, բայց նա անընդհատ խոսում էր իրենից, իր վիճակից, վշտից: Իր որդին զոհվել էր, բայց նա միայն իր մասին էր մտածում: Փաստորեն իսկապես այդպես է՝ մարդկանց մեջ էգոիզմը շատ մեծ տեղ է զբաղեցնում, թեկուզ անկախ իրենց կամքից:

Ինձ այս պատմվածքը մի փոքր շփոթեցրեց, ես այդքան էլ չհասկացա դրա բուն իմաստը: Ինչպես հասկացա Կոնտրիձեն ինչ-որ խմբի անդամ էր և նրան մեղադրում էին կառավարության դեմ ինչ-որ շարժման մասնակցելու համար, բացի այդ պատճառ էին դարձրել նրա ազգանունը, որը Կոնտրիձե էր, իսկ կոնտր նշանակում էր հակառակ: Ինչպես հասկացա նրան ամեն անգամ ուղարկում էին բանտ ազգանվան համար: Բռնության հետևանքների մասին կարծում եմ խոսելու կարիք էլ չկա, յուրաքանչյուր դեպքում, երբ կիրառվում է բռնություն դա արվում է մարդուն վախեցնելու, ստիպելու համար, որոշ դեպքերում նրանք հասնում են իրենց ուզածին, որոշ դեպքերում էլ հակառակն է լինում: Չնայած ինչ ուզում է լինի բռնություն կիրառելու իրավունք այս դեպքում նրանք չունեին, քանի որ անիմաստ մեղադրում էին այդ մարդուն: Պարզ երևում էր, որ այդ տարիներին տիրել է անարդարություն, կառվարության կողմից արվել են անարդար քայլեր: Մեղադրողների տեսանկյունից չեմ կարող դիտարկել, երևի թե նրանց պարզապես առիթ էր պետք, որպեսզի կառչեն մի բանից և մեղադրեն մարդուն, այս դեպքում նրա ազգանունն էին պատճառ դարձրել: Երբեք չեմ հասկացել մարդկանց շահը, երբ մեղադրում են անիմաստ, անիմաստ մեղադրելու դեպքում երևի թե իրենց են ցանկանում անմեղ հանել: Ինձ թվում է միակ շահն այդտեղ է կայանում, որովհետև ինչպես ասում են լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Պատմվածքը կարդացի, այն մի փոքր խառն էր, բայց հասկանալի էր: Կինը իրեն պահում էր շատ սովորական, ամեն դեպքում նա էր այդպես կարծում, անկեղծ խոսում էր իր բոլոր ցանկությունների մասին և այլն, ապրում էր իր չգրված օրենքներով: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր նորմալը և ոչ նորմալը: Ոչ ոք էլ չի սահմանում նորմը, ավելի ճիշտ ամեն մեկն ինքը պետք է սահմանի իր նորմը: Գիտե՞ք, թե ինչի պատճառով կարող են շատ մարդիկ չշփվել միմյանց հետ, չհասկանալ, քննադատել, որովհետև նրանց նորմերը տարբեր են և դա նորմալ է, բնականաբար չեն կարող աշխարհի բոլոր նորմերը իրար համապատասխանել: Այդպես ավելի քան ձանձրալի կլինի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր նորմալը և ոչ նորմալը, ճիշտը և սխալը՝ սահմանելով ձևավորում է սեփական կարծիք, որին ոչ բոլորը կարող են համաձայն լինել, բայց և համաձայն չլինելու դեպքում պարտավոր են հարգել: Չգրված օրենք է նշանակում այն համոզմունքը, որը ոչ մի տեղ գրված չէ, չունի որևէ փաստաթուղթ, որը կհաստատի, որ դա օրենք է, սակայն բոլոր մարդկանց մեջ կա դա, որպես օրենք և, որը մարդիկ չեն խախտում: Այս ամենի հետ մեկտեղ ինչքան էլ հերքենք կան հանրային չգրված օրենքներ, որին բոլորս էլ ենթարկվում ենք թեկուզ մեր կամքին հակառակ: Իսկ դրանց չհետևող մարդը համարվում է խելագար, ինչպես այս պատմածքի կինը:

Ընդհանուր դատողություն արա կարդացածդ գրականության շուրջ:

Այս երեք պատմվածքներն էլ ինձ դուր եկան: Այս գրողները շատ հետաքրքիր էին փորձել ներկայացնել իրենց միտքը և շոշափել որոշ թեմաներ: Համեմատած առաջին գրողի հետ երկրորդ և երրորդ գրողները մի փոքր դժվար հասկանալի էին գրել: Օրինակ՝ առաջին գրողի միտքը ես միանգամից հասկացա, թե նա կոնկրետ ինչի մասին է ցանկացել խոսել և նրա մոտ շատ հեշտ է ստացվել փոխանցել դա ընթերցողին: Երկրորդ և երրոդ գրողներին ես այդքան էլ չհասկացա, դե ավելի ճիշտ նրանք պարզապես ներկայացրել էին իրավիճակը և դատողությունները, հասկանալը թողել էին ընթերցողին: Ամեն դեպքում ինձ դուր եկավ տարածաշրջանային գրականությունը, այն բավականին հետաքրքիր էր և կարևորն այն է, որ հետաքրքիր, չծեծված թեմաներ էին շոշափվում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s