Posted in Ռուսերեն, Uncategorized

Школьные экскурсии. Путешествия как важная часть жизни. Что они дают?

Если правда то в нашей школе я очень люблю то, что мы путешествуем и это моя самая любимая часть. Школьные экскурсии самые интересные и незабываемые дни в школьной жизни. Лично я считаю, что путешествия очень важная часть жизни, потому что мы не путешествуем только в Армении, а даже за границей. Ведь очень важно, что мы узнали каждый уголок Армении и не только. И знайте это очень хороший шанс, чтобы в этом возрасте побывать например в Турции, в Грузии или в Италии. Но кончено же не только это дает путешествие. Первое, что нам дает путешествие это то, что в путешествиях у нас появляются новые друзья. Потом мы побываем в многих местах, изучаем многое. Я очень люблю путешествовать и хочу побывать во многих странах, когда повзрослею. Путешествовать – это такое удовольствие, что думаю все любят.

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. Տնային աշխատանք

Օհմի օրենք

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը, U՝ լարումը, R՝ դիմադրությունը:
Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:
main.jpg
Օհմը փորձնական եղանակով, չափելով շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը՝ ամպերաչափով, իսկ նրա ծայրերում լարումը՝ վոլտաչափով, ստացավ՝
     pr02.jpg                 Nk 9-3-2-17.jpg
1. Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:
Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:
 
img5.jpg
2. Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Որքան մեծ է շղթայի տեղամասի R դիմադրությունն, այնքան փոքր է նրանում I հոսանքի  ուժը, և I(R) կախման գրաֆիկն իրենից ներկայացնում է հիպերբոլ:

img7.jpg
Ընդհանրացնելով այս փորձնական արդյունքները՝ Օհմը սահմանեց օրենք:
Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը:
I=UR (1)
(1) բանաձևից հետևում է, որ  U=IR  (2),  իսկ R=UI (3)
Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

 

Posted in Տնային Աշխատանք, Ֆիզիկա, Uncategorized

Ֆիզիկա. Տնային աշխատանք

Դիմադրություն
Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:
Screenshot_1.png
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:
Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:
Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
georg-simon-ohm-german-physicist-sheila-terry.jpg
1Օմ-ը այն հաղորդչի դիմադրությունն է, որում 1Վ լարման դեպքում հոսանքի ուժը հավասար է 1Ա-ի:

1Օմ=1Վ1Ա

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:
R.png
R=ρlS (1)

ρ-ն նյութի տեսակարար դիմադրություննէ:

Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը:

(1) բանաձևից հետևում է, որ

ρ=RSl
Տեսակարար դիմադրության միավորն է 1Օմմ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է 1Օմմմ²/մ միավորը, որը հավասար է՝ 1Օմմմ2/մ=106Օմմ
Տվյալ նյութի տեսակարար դիմադրությունը կարելի է որոշել աղյուսակից, որտեղ բերված արժեքները համապատասխանում են 20°C ջերմաստիճանին:
Screenshot_4.png
Ջերմաստիճանի փոփոխության դեպքում կփոխվի նաև նյութի տեսակարար դիմադրությունը: Աղյուսակից երևում է, որ ամենափոքր տեսակարար դիմադրություն ունեն հաղորդիչները՝ արծաթը, պղինձը, ոսկին: Իսկ մեկուսիչները՝ ճենապակին, էբոնիտը շատ մեծ տեսակարար դիմադրություն ունեն:
Posted in Գրականություն, Uncategorized

Իմ ամենասիրելի ամանորյա ֆիլմը…

Ես ցանկանում եմ պատմել մի ֆլմի մասին, որը նայելուն պես այն դարձել է իմ ամենասիրածներից: Այն կոչվում է <<Սուրբ ծննդյան տեսություններ>>: Ֆիլմում պատմվում է մի ընտանիքի մասին: Ընտանիքի հայրը լինելով հրշեջ տարիներ առաջ մահացել է պատահարներից մեկի ժամանակ: Ամանորից առաջ նայելով տեսանյութերը, որտեղ իրենց հայրիկն է ընտանիքի փոքրիկ աղջիկը նկատում է ինչ-որ ձեռք և մտածելով, որ դա Սանտան է իր եղբոր հետ ցանկանում է ապացուցել, որ նա գոյություն ունի: Մայրը Ամանորի գիշերը ստիպված էր գնալ աշխատանքի և նրանց հաջողվում է տանը մենակ մնալ և ապացուցել, որ Սանտան գոյություն ունի: Ես չեմ ցանկանում ձեզ պատմել ֆիլմի սյուժեն, որովհետև ինքս խորհուրդ եմ տալիս դիտել այն: Ձեր ամանորյա տրամադրությունը կբաձրարցնեք և կհասկանաք շատ կարևոր բան, որը նաև ես հասկացա: Այս ֆիլմի ազդեցությունը ինձ վրա իսկապես մեծ էր, քանի որ ֆիլմը նայելուց հետո ես հասկացա, որ պետք է հավատալ ամանորյա հրաշքների, պետք է հավատալ ձմեռ պապիկի գոյությանը, թեկուզև նա չէ մեզ նվերներ բերում, բայց նա գոյություն ունի և ապրում է իր փոքրիկ տնակում: Հնարավոր է, դուք այս ամենը կարդալով սա համարեք անհեթեթություն, բայց նայեք ֆիլմը, կհասկանաք, որ միշտ, որ կյանքին պետք է այդպես թերահավատորեն մոտենալ: Այս ֆիլմը խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, հատկապես այն մարդկանց, ում համար Ամանորը հերթական տոնն է, որի ժամանակ դժգոհ դեմքերով պետք է բողոքեն, որ գումար չունեն այն նշելու: Վայելեք Ամանորը, սիրեք այն, այն իրական ու հրաշալի տոն է, որի ժամանակ հրաշքներ են տեղի ունենում, այո, նաև երազանքներ կատարվում: