Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն. 16.12.19

Ամանորը Հայաստանում

1. Կարդա նյութը, վերաշարադրիր։ Պարզիր՝ բոլոր ամանորների մեջ ինչն է ընդհանուր։ Կազմիր քո Ամանորը (ինչը կպահեիր, ինչից կհրաժարվեիր)։

Հոդվածը պատմում էր, թե վաղ ժամանակներում Ամանորը Հայաստանում ինչպես էին նշում, պատմվում էր ավանդույթները, որոնք իրենց հետաքրքիր դերն ունեին: Օրինակ՝ այն ժամանակ թխվածքաբլիթ էին թխում և, դրա թխվելու ընթացքում ուռչելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար։ Նաև որոշ վայրերում թխում էին «էգ» և «չիք» կոչվող երկու հաց, որոնցից «էգը» ողջ տարին պահում էին ալյուրի մեջ, որպեսզի ալյուրը առատանար, «չիքը» գցում էին հոսող ջուրը, որպեսզի «չարիքը» անցնող ջրի նման չքանար։ Կար նաև այսպիսի մի բան, որ մարդիկ տարվա վերջին ամեն ինչ վերանորոգում էին, նորն էին առնում, որպեսզի տարուն ամեն ինչ նոր լինի և այդպես սկսեն իրենց տարին: Ինձ թվում է, որ բոլոր Ամանորների մեջ կա մի ընդհանուր բան, որ մարդիկ շատ մեծ սպասումներով պատրաստվում են դրան և փորձում հնարավորինս ուրախ տոնել այն իրենց ավանդույթներով, ծեսերով և ամեն ինչ նորովի: Իմ Ամանորը հենց այսպիսին է: Ես իհարկե չէի ցանկանա վաղ ժամանակների ավանդույթները պահել, քանի որ ինձ համար դրանք չափից դուրս սնահավատ են: Օրինակ՝ հնարավոր է թխվածքաբլիթը չուռչի և մենք մտածենք, որ վերջ տարին վատ է անցնելու, այդպես տրամադրվենք և տարին վատ սկսենք: Այդ պատճառով ես կցանկանայի, որ այդ սնահավատ բանը չլիներ այժմ մեր Ամանորյա տոնի մի մասը: Ամեն դեպքում մեր օրերի Ամանորն ինձ շատ դուր է գալիս թե՛ իր ավանդույթներով, թե՛ իր նշելու ձևով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s