Posted in Գրականություն, Uncategorized

Ամանորյա հեքիաթ…

Ուզում եմ Ձեզ մի պատմություն պատմել…

Վաղ անցյալում կար մի ժամանակ, երբ ձմեռներն անցնում էին ցրտաշունչ և դանդաղ: Ձմեռը մարդկանց ատելի եղանակներից մեկն էր, որի երեկոներն անցնում էին ամենաջերմ ընտանեկան միջավայրում: Երեկոներին բոլոր տներում ընտանիքի անդամների ջերմ զրույցներն ու ծիծաղներն էին լսվում: Ըստ երևույթին նրանք բուխարու մոտ նստած, մի բաժակ թեյ վայելելով պատմում էին իրենց օրվա մասին:

Հենց այսպիսին էր երեկոն այն ընտանիքում, որտեղ տեղի են ունենում հետագա դեպքերը…

Ընտանիքում անդամները չորս են՝ հայրը, մայրը, դուստրը և որդին: Հայրը՝ պարոն Լևոնը, մայրը՝ տիկին Ֆաինան, աղջիկը՝ Դայանան, իսկ տղան՝ Ֆելիքսը:

Էլ ինչ ձմեռ առանց Ամանոր, երևի թե այդ փոքրիկ քաղաքում խստաշունչ ձմեռվա մեջ միակ ջերմ և սպասելի բանը Ամանորն էր:

Ամանորը, որին պատանի աղջնակը՝ Դայանան սպասում էր մեծ անհամբերությամբ:

Դեկտեմբերի 27, առավոտ…

Իրականում ձմռանն առավոտյան ավելի հաճելի է երկար քնել և այն առիթից, որ արձակուրդ է Դայուշն ու Ֆելոն մինչև 11ը դեռ քնած էին և արթնանալուն պես իրենց սովորության համաձայն երկուսն էլ նայեցին պատուհանից դուրս և վազեցին հյուրասենյակ…

Հյուրասենյակում ոչ մեկին չգտնելով վազեզին խոհանոց և տեսնելով մայրիկի եռանդուն պատրաստությունները Ամանորին որոշում են միասին՝ առանց նրա օգնության, զարդարել տոնածառը:

-Դայ, Դայուշ,- գոռում է նկուղից Ֆելիքսը,- տոնոծառի հետ արի դեղին և արծաթագույն խաղալիքներ կախենք, միագույն թող լինի:

-Ֆել, բոլորը բեր, մենք կորոշենք,- պատասխանում է բղավելով Դայանան ու գնում հյուրասենյակ:

Նրանց տարիքային տարբերությունն ընդամենը 2 տարի էր ու նրանք բոլոր քույր-եղբայրների պես իրար հետ 20 րոպեից ավել չէին կարողանում առանց կռվելու:

Դուք միայն տեսնեիք, չէր անցել դեռ 30 րոպե, երբ հյուրասենյակում կատարյալ խառնաշփոթ էր և ոչինչ անել հնարավոր չէր:

Ամեն դեպքում մայրիկի օգնությունն էր պետք, քանի որ նրանք անդադար կռվում էին և ոչինչ չէին որոշում:

Մի փոքր նրանց ջերմ անհամաձայնություններից…

-Ֆելո, ոնց դու չես հասկանում, որ այս խաղալիքը էստեղ չի համապատասխանում, պետք է այն վերևում դնել:

-Ո՛չ, Դայանա դու ինքդ տեսնում ես, որ այդ խաղալիքն այնտեղ ավելորդ կլինի:

Ու էսպես գոռոցներ և գալիս է տիկին Ֆաինան…

-Առանց ինձ որոշել եք զարդարել տոնածառը,- ծիծաղելով հարցրեց տիկին Ֆաինան:

-Մամ, բացատրի քո տղային, որ ես աղջիկ եմ ու պետք է իմ ճաշակին վստահել:

-Աղջիկս, մի վիճեք, մենք հիմա միասին շատ գեղեցիկ կզարդարենք ամբողջ տունը,- ինչպես միշտ առանց բարկանալու և իր սովորական ժպիտով ասաց տիկին Ֆաինան և գնաց բերելու ևս մի քանի զարդարանքներ:

Չեմ ուզում Ձեզ ձանձրացնել, այդ պատճառով եկեք դեպքերն ավելի արագ զարգացնենք…

Օրվա երեկոն եկավ շատ շուտ և հայրիկի գալուն պես նրանք նստեցին սեղանի շուրջ, քննարկում էին, խոսում: Գիտե՞ք, դրսում տան մոտով անցնողը հաստատ ինչքան էլ վատ տրամադրություն ունենա թեկուզ մի փոքր ժպիտ կհայտնվի նրա դեմքին, որովհետև դրսում տանից լսվում էին ծիծաղներ, բացականչություններ, իսկական ընտանեկան միջավայր: Ի դեպ, տունն այնպես գեղեցիկ էին զարդարել, ինչպես լինում է Ամերիկյան ֆիլմերում:

Ինչքան էլ երեխաներն արդեն բավական մեծ էին, նրանք երկուսն էլ հավատում էին ամանորյա հրաշքներին և միշտ ամանորից առաջ նամակ գրում ձմեռ պապիկին:

Դե քանի որ արդեն տունը զարդարված էր, տոնածառը դրված նրանք հենց այդ երեկո էլ գրեցին նամակը և դրեցին տոնածառի այն ճյուղի վրա, որն ամենանկատելին կլիներ ձմեռ պապիկի համար:

Աչքդ թարթում ես օրերն անցնում են գնացքի պես արագ և աննկատելի:

Դեկտեմբերի 31, առավոտ…

Տիկին Ֆաինան վաղ առավոտյան մոտ ժամը 7.30ից խոհանոցում էր, պատրաստում էր և մտածում, թե ինչ նվերներ պետք է գնի երեխաներին, որպեսզի ամանորին գոհացնի և երջանկացնի նրանց:

Զանգ եկավ տան հեռախոսին…

-Ալո, լսում եմ,- խոսում է տիկին Ֆաինան,-իհարկե, շտապ գալիս եմ:

-Մամմ,- բղավեց սենյակից Ֆելոն,- ուր ես գնում:

-Լսե՛ք ինձ,-անհանգստացած մի փոքր էլ վրդովված ասաց տիկին Ֆաինան,-ինձ կանչեցին աշխատանքի տեղից, ես գնում եմ,  խոստանում եմ շուտ վերադառնալ, որպեսզի Ամանորը միասին անմոռանալի անցկացնենք:

-Մամ, էլի՞,- Դայանան արդեն վհատված ասաց,-խնդրում եմ գոնե շուտ վերադարձիր:

-Խոստանում եմ, գնացի, վերջ,- ասաց տիկին Ֆաինան և դուրս վազեց տանից:

Ախ, այդ աշխատանքի տեղից ինչքան են անհանգստացնում, գոնե Ամանորին հանգիստ թողնեն:

Ինչ խոսք, Դայանան և Ֆելոն շատ էին տխրել, անհամբեր սպասում էին մայրիկի վերադարձին և ընացքում էլ փորձում տունը կարգի բերել, խոհանոցում ինչ-որ բաներ անել, որպեսզի հնարավորինս օգնած լինեն մայրիկին:

Նրանք տանը եռուզեռի մեջ էին, երբ հանկարծ դռան զանգը լսվեց:

Ֆելոն գնաց բացելու դուռն այն հույսով, որ մայրիկը վերադարձել է, բայց ցավոք նա չտեսավ այն ինչ սպասում էր, ընդհակառակը մի փոքր վախենալու թվացող ամբողջությամբ դեղին մի արարած էր իր դիմաց կանգնած:

-Բարև, Ֆելիքս,- ասաց այդ արարածը հաճելի ժպտալով:

-Բա-բարև,- մի կերպ պատասխանեց Ֆելիքսը չափազանց զարմացած:

-Գիտեմ, գիտեմ, դու հիմա ինչ ասես, որ չես մտածում,- վստահ-վստահ պատասխանեց արարածն ու խնդրեց իրեն ներս հրավիրել:

Խոհանցից եկավ Դայանան և տեսնելով այդ արարածին հյուրասենյակում այնքան էր վախեցել, որ քիչ էր մնում ուշաթափվեր:

Ինչևէ, ինձ թվում է Ձեզ էլ է հետաքրքիր, թե ով էր նա:

-Նախ եկեք ասեմ, թե ով եմ ես, իսկ հետո, թե ինչու եմ այս ժամին, երբ Ամանորին շատ քիչ է մնացել հայտնվել ձեր տանը,- դեղին արարածը սկսեց ներկայանալ:

-Ողջույն, ես Դեյնին եմ,- շարունակեց նա,- ես սովորական էլֆ եմ, ում գոյությանը դուք երևի թե չեք էլ հավատում, բայց ասեմ, որ այո, մենք կանք, գոյություն ունենք և ես նրանցից մեկն եմ: Ես եկել եմ Ձեզ մի հետաքրքիր առաջարկ անելու և վստահ եմ, որ դուք կհամաձայնվեք: Ես կռվել եմ սանտայի հետ և ուզում եմ փչացնել տոնը, ցանկանում եմ գողանալ բոլոր նվերները, որպեսզի ոչ մի երեխա նվեր չստանա և դրանք մնան ինձ, եթե դուք ինձ օգնեք այդ հարցում, նվերները մենք միասին կկիսենք դրանք:

Դայանան և Ֆելիքսը չէին հավատում իրենց տեսածին և լսածին:

-Ի՞նչ ես խոսում, ինչպե՞ս կարելի է փչացնել քաղաքի բոլոր երեխաների Ամանորը և նրանց նվերները գողանալ,- վրդովված ասաց Ֆելիքսը,- հեռացիր, մենք իհարկե համաձայն չենք:

-Այո, ճիշտ է,- հաստատեց Դայանան:

-Բայց տեսեք, դուք կունենաք շատ նվերներ, հիանալի արկածների մեջ կընկնեք և ձեր Ամանորը կանցկացնեք հրաշալի,- շարունակում էր համոզել էլֆը,- ի՞նչ է, չե՞ք ուզում:

-Միևնույն է ոչ,- կտրուկ պատասխանեց Դայանա:

-Դայանա, իսկ եթե համաձայնվենք,- շշնջաց Դայանայի ականձին Ֆելիքսը,- ինչ վատ կանցնի, ոչինչ երեխաների համար նվեր կգնեն իրենց ծնողները, իսկ մենք կունենանք շատ լավ նվերներ և անմոռնալի Ամանոր:

-Ֆելիք, ինչպես համաձայնվենք,- շշուկով շարունակեց Դայանան,- մայրիկը կգա՝ կտեսնի տանը չենք, կբարկանան նրանք:

-Դայանա, մենք մի բան կասենք նրանց, դե վերջ,- ասաց Ֆելիքսը և էլֆի ձեռքը սեղմելով համաձայնվեց փչացնել բոլորի Ամանորը:

-Այդ դեպքում, հիմա մենք դուրս կգանք տնից և կուղևորվենք Լապլանդիա,- շարունակեց էլֆը խորամանկ ժպիտով,- մեզ մոտ ամեն ինչ կստացվի, ես վստահ եմ, որ դուք հիանալի օգնականներ կլինեք ինձ համար:

Նրանք դուրս եկան տանից և ուղևորվեցին…Նրանց ծրագիրը հետևյալն էր՝ պետք է Սանտային ճանապարհին խոչընդոտ էին, նա մոլորվեր և նվերները հասնեին իրենց:

-Վերջապես հասանք, այս անգամ կրկնակի երկար թվաց ինձ ճանապարհը: Այժմ լսե՛ք ինձ Դայանա և Ֆելիքս,-  ասաց էլֆը,- մենք հասել ենք, ահա այս տնակն է, Սանտան դուրս կգա մոտ հինգ րոպեից, մենք կգնանք նրա ետևից, նա ընդմիջում է ճանապարհին Լապլանդիայի հեքիաթային սրճարաններից մեկի մոտ, հենց այդտեղ էլ մենք կվնասենք սահնակի ակերը, իսկ հետո Լապլանդիայից դուրս եկող ամենադժվար անցանելի ճանապարհին կախարդանքով այնպես կանենք, որ այն սառի և Սանտան չկարողանա անցնել առաջ և ստիպված մոլորվի, մանացածը տեղում կհասկանաք:

Ահա անցավ մի քանի րոպե և Սանտան դուրս եկավ իր տնակից, պատրաստվեց և շատ բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկավ: Նրա ետևից գնում էին այն երեքը: Երբ Սանտան հասավ ընդմիջման վայրը և իջավ սահնակից այն երեքը միանգամից մոտեցան և անցան իրենց գործին:

Դայանան նայում էր, որպեսզի Սանտան չգա, իսկ Ֆելիքսն ու Դեյնին սահնակը հնարավորինս ավերում էին:

-Եկավ, եկավ,- անհանգստացած բացականչեց Դայանան,- շուտ եկեք այստեղ:

Սանտան եկավ և ճանապարհ ընկավ, չէ՞ որ, ժամանակը քիչ էր:

Նրանք արդեն վաղուն հասել էին նշված ճանապարհ և այն էլֆի կախադրանքով սառեցրել: Ինչ վատ ստացվեց, որ այդ էլֆը իր շահի համար կարողացավ խաբել Դայանային և Ֆելիքսին:

Նրանց ծրագիրը ցավոք սրտի հաջողվեց…Սանտայի սահնակը վերջնականապես ավերվեց, Սանտան գնաց անտառ փնտրտուքների և ով գիտի այնտեղ շատ մրսել և մոլորվել էր, ինչևէ նվերները մատնվեցին անուշադրության և Դայանան, Ֆելիքսը, Դեյվինը հասան իրենց ուզածին:

Այո, էլֆին հաջողվեց խաբել նրանց և իրենց, որպես օգնություն օգտագործել, որովհետև Դայանան և Ֆելիքսը նրան շատ օգնեցին, բայց…

Բայց, երբ հերթը հասավ նվերները վերցնելուն և փախչելուն, էլֆը իր կախարդանքով սառեցրեց Դայանային և Ֆելոյին, վերցրեց բոլոր նվերները և գնաց, իսկ երբ Դայանան ու Ֆելիքսն ուշքի եկան նա արդեն չկար:

-Ֆելիքս, իզուր քեզ լսեցի,- Դայանան լալիս էր և մեղադրում Ֆելքիսին,- մենք շատ վատ բան արեցինք, տեսնո՞ւմ ես, նա վերցրեց նվերները և գնաց, Սանտան այնտեղ մոլորվել է երևի, իսկ մեր ծնողները հաստատ մեզ են փնտրում, մեր օգնությամբ նա փչացրեց բոլորի Ամանորը: Ամբողջը քո պատճառով էր:

-Դայանա, դու միայն ինձ մեղադրել գիտես,- արդարանում էր Ֆելիքսը և նաև փորձում հանգստացնել քրոջը,- մի վհատվիր, մենք հիմա կփորձենք ուղղել մեր սխալը, կարևորը մենք հասկացանք այն և այլևս այսպես ագահ մեզ չենք պահի, տեսնո՞ւմ ես մեր ագահությունը մեզ ինչի բերեց:

Նրանք նույնիսկ չգիտեին, թե որտեղ էին: Ճանապարհ ընկան, ուղիղ ճանապարհ էր, նրանք քայլում էին դողացնելով, սաստիկ ցուրտ էր իսկապես:

Մինչ նրանք իրենց սխալը գիտակցելով և ամբողջ ճանապարհ կռվելով փորձում էին ինչ-որ տեղ հասնել Սանտան արդեն վաղուց հասկացել էր բանն ինչում է:

Այո՛, Սանտան հասկացել էր, որ դա էլֆի ձեռքի գործն է և նա գնում էր նրա ետևից, որպեսզի կարողանա կանգնեցնել և շատ արագ հասցնել նվերները, գոնե մի փոքր ուշացված:

Դայանան, Ֆելիքսը, Դեյնին և Սանտան միաժամանակ հանդիպեցին իրար և Սանտան արդեն պատիժ էր մտածել էլֆի համար:

-Այ դու, Դեյնի,- ասաց բարկացած Սանտան,- ինչպես կարողացար այդպիսի բան անել, մի՞թե քեզ համար մեկ է երեխաների ուրախությունը, բոլոր մարդկանց ամանորյա ուրախությունը, հավատը հրաշքներին: Դու վրեժ լուծելու, շատ նվերներ ստանալու համար պատրաստ ես նման բանի, մի՞թե դու ճիշտ ես, իսկ դո՞ւք: Դուք Դայանա և Ֆելիքս մի՞թե ընդունակ էիք այդպիսի արարքի, ես շատ վրդովված եմ:

-Կներես, Սանտա,- ասացին Դայանան և Ֆելիքսը,- մենք հասկացել ենք մեր սխալը, էլ երբեք, երբեք-երբեք չենք անի այսպիսի բան:

-Սանտա, դու միշտ ուշադրություն ես դարձրել մարդկանց, երեխաներին, նրանց բոլորի համար հրաշալի Ամանոր ես ստեղծել,- բղավում էր էլֆը հիասթափված,- իսկ ես, իսկ ինձ համար ժամանակ, ուշադրություն չես ունեցել: Ես քո լավագույն ընկերն էի, միշտ քո կողքին, քեզ օգնում էի, իսկ դու այսքան ժամանակ միշտ մտածել ես նրանց Ամանորը հրաշալի դարձնելու մասին, փոխարենը ինձ անտեսել ես, ժամանակ չես տրամադրել:

-Դեյնի, ես հասկանում եմ քեզ, բայց հասկացի ես Սանտան եմ, դա իմ պարտականությունն է, կյանքիս մի մասը:

-Սանտա, դու պարզապես ինձ չես սիրել, ես քեզ համար ավելորդ եմ եղել,- ասելով այս էլֆը շատ բարկացած էր, լցված էր վրեժով:

Այս խոսքերով էլֆը ցանկացավ անդունդ ստեղծել, որպեսզի Սանտան, Դայանան և Ֆելիքսը ընկանեն դրա մեջ և կորեն: Սանտան այս ամենը հասկանալով շրջեց կախարդանքն իր դեմ և էլֆն էր ընկնում, բայց…

Բայց Դայանան գնաց և օգնեց նրան, պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո դեռ Դայանան օգնեց նրան:

Էլֆը դուրս եկավ Դայանայի օգնությամբ և նստեց ձյան վրա, լալիս էր:

Այս ամենից կարող ենք չէ՞ շատ բաներ հետևել:

Չեմ մանրամասնում հետո ինչ եղավ, բայց դուք եզրակացրեք:

Հեքիաթը պետք է ուրախ վերջանա այդ պատճառով ասեմ ձեզ, որ…

Որ Սանտան ներեց էլֆին, հասկացավ նրան…Նրանք գնացին բաժանեցին բոլոր նվերները, իհարկե մի փոքր ուշացված, բայց հանձնեցին նվերները, ուրախացրեցին բոլորին: Դայանան ու Ֆելիքսը վերադարձան տուն, ամեն ինչ պատմեցին ծնողներին, ծնողները նրանց հասկացան և խրատեցին մի փոքր: Էլֆն ու Սանտան էլ իրենց պարտականությունը կատարելուց հետո վերադարձան Լապլանդիա և Ամանորյա հավաքույթ կազմակերպեցին իրենց փոքրիկ քաղաքում: Այսպիսով ևս մի Ամանոր անցավ, որը գուցե իրականացրեց երազանքներ, հրաշքներ կատարեց… Այն հրաշքները, որոնք միայն Ամանորի գիշերն են կատարվում…

 

Տեսեք ինչի է բերում ագահությունը: Այն աշխարհի կործանիչ բաներից մեկն է, մի եղեք ագահ: Սովորեք ներել, ինչպես Դայանան այդ պահին ներեց և օգնեց Դեյնիին: Ներեք, հպարտություն մի արեք, ներեք և ներողություն խնդրեք: Եվ ի վերջո շատ ժամանակ տրամադրեք ձեր մտերիմներին, ընկերներին, որպեսզի նրանք Դեյնիի նման չհիասթափվեն: Սիրեք նրանց, շատ, նրանց, ովքեր ձեր կողքին են միշտ, յուրաքանչյուր դեպքում:

Երազեք, հավատացեք Ամանորյա հրաշքներին, դրանք կատարվելու հաճելի հատկություն ունեն..

 

Posted in Իրավունք, Uncategorized

Իրավունք. հայցադիմում

Հայցադիմում

Պատասխանող – «Յուքոմ» ՍՊԸ

Հայցվոր –  Սոֆի Մամյան

Քաղաքացիական դատարանին

 

27.04.2019թ-ին ըստ պատասխանողի հետ կնքած պայմանագրի պետք է փոխհատուցման գումար փոխանցվեր, որը չի փոխանցվել:

Պատասխանող կողմը ըստ պայմանագրի պատասխանատու է որակի համար, որը չի ապահովել և այժմ պետք է բավական գումար փոխհատուցի, որը վճարել եմ: Պայմանագրի այս կետը խախտվել է, քանի որ ես փոխհատուցում չեմ ստացել: Ըստ պայմանագրի պատասխանողը պետք է փոխհատուցի նշված ժամկետների մեջ ոչ որակյալ սարք տրամադրելու համար: Պարտականությունը կատարելու ժամկետից անցել է արդեն 2 շաբաթ և ես չեմ ստացել իմ գումարը:

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ՝

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 227-669 օրենքների հիման վրա տուգանել պատասխանողին կամ ստիպել փոխահատուցել գումարը:

Դատարանին խնդրում եմ շտապ լուծել այս հարցը, պատասխանողին խնդրել որակ ապահովել կամ էլ վերադարձնել ինձ իմ գումարը: