Posted in Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. ՀՀ աշխարհագրական դիրքը. նախագիծ

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Location_Nagorno-Karabakh2

Վրաստան – Հայաստան – 196կմ

Իրան  – Հայաստան – 42կմ

Թուրքիա – Հայաստան – 280կմ

Ադրբեջան – Հայաստան – 930կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Հայաստան – Սև ծով – 163կմ

Հայաստան – Միջերկրական ծով – 750կմ

Հայաստան – Կասպից ծով – 193կմ

Հայաստան – Պարսից ծոց – 1000կմ

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Տնտեսական առումով ՀՀ աշխարհագրական դիրքը կարելի է ասել որոշ չափով վատ դիրքում է, որոշ չափով լավ: Օրինակ՝ վատ է այն առումով, որ հեռու է զարգացած, բարձր տնտեսություն ունեցող երկրներից, բայց լավ է այն առումով, որ մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին: ՀՀ գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: Քաղաքական առումով կարծում եմ, որ Հայաստանի դիրքը ավելի շատ վատ կողմեր ունի, քան լավ, քանի որ հարևաններից մեկի հետ ունի տարածքային խնդիր: Կլիմայական առումով Հայաստանի դիրքը համեմատաբար այլ դիրքերի լավ դիրքում է կարծում եմ, իհարկե որոշ վերապահումներով: Վատն այն է, որ Հայաստանը ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում։ Այստեղ արևը կեսօրին հորիզոնի նկատմամբ ունի համեմատաբար բարձր դիրք։ Այդ պատճառով տարվա ընթացքում ճառագայթային էներգիան (ռադիացիան) բավականին մեծ է։ Շատ բաներ ազդում են Հայաստանի կլիմայի վրա: Հայաստանում տեղումների մեծագույն մասը բաժին է ընկնում գարնան ամիսներին, մասամբ նաև աշնանը։ Արաքսի ավազանի ցածրադիր հովիտներում ամենից քիչ տեղումներ լինում են ամռան ամիսներին։ Հյուսիսային շրջաններում տեղումները մեծ մասամբ թափվում են ամռանը։ Դա բացատրվում է Սև ծովի գոլորշիներով, որոնք այստեղ են թափանցում գերազանցապես տարվա տաք ամիսներին։ Գարնանային, մասամբ նաև ամառային անձրևները հաճախ կրում են տեղատարափ բնույթ, որի հետևանքով, ինչպես նաև ձնհալի պատճառով, երբեմն տեղի են ունենում գետերի մակարդակի արտասովոր բարձրացումներ և ուժեղ հեղեղումներ։

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

  • Սերբիա՝ չունի ելք դեպի ծով
  • Բելառուս՝ չունի ելք դեպի ծով, սահմանակցում է 4 երկրի
  • Հունգարիա՝ չունի ելք դեպի ծով, շրջապատված է ոչ զարգացած երկրներով
  • Պարագվայ՝ ցամաքով շրջապատված երկիր է
  • Չեխիա՝ չունի ելք դեպի ծով, լեռնային է

Leave a comment