Posted in Գրականություն

Վրացերենի օրեր…

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

  • Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը — հնամաշ, թխահեր, տամուկ, քննախույզ, խունացած, քառանիվ, երիվար, բերանքսիվայր, անձնատուր լինել, գրգանք, դարիվար, վերստին, կանխավ, դավ նյութել, ստահակ, անքթիթ, հապաղել, հիշոց, պրկվել, հասվեհաս հետևել, խուսանավել, փութալ, սոսկում, պատկառանք, պաղատանք:

Հնամաշ – հնությունից, մաշված

Թխահեր – սևահեր, թուխ մազերով

Տամուկ – խոնավ, խոնավությամբ ներծծված

Քննախույզ – քննող, քննադատող, քննադատական մոտեցում ցուցաբերող

Խունացած – նեխած, փթատ, հոտած

Քառանիվ – չորս ակ ունեցող

Երիվար – հեծնելու ձի, նժույգ

Բերանքսիվայր – երեսի վրա, փորի վրա

Անձնատուր լինել – հանձնվել

Գրգանք – գգվանք, գուրգուրանք

Դարիվար – զառիվար

Վերստին – կրկին, դարձյալ, ևս, մի անգամ ևս

Կանխավ – Որևէ բանից առաջ, առաջուց, նախապես, վաղօրոք, նախօրոք

Դավ նյութել – Մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել, որոգայթ՝ թակարդ լարել

Ստահակ -Սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ

Անքթիթ – Աչքը չքթթող, ակնդետ, ակնապիշ

Հապաղել – Ուշանալ, ետ ընկնել

Հիշոց – Մեկի վատ արարքները նախատալից խոսքերով հիշելը, նախատինք, անեծք

Պրկվել – Կապը՝ կապանքը ձգելով ամրացնել՝ սեղմել

Հասվեհաս հետևել – Հասնելու մոտ, հասնելու վրա

Խուսանավել – Ընթացքը հաճախակի փոխելով՝ զիգզագներ գործելով ընթանալ՝ խութերից, ծանծաղուտներից խուսափելու համար

Փութալ – Շտապել, աճապարել

Սոսկում – Սարսափ, վախ, երկյուղ, ահ

Պատկառանք – Հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում

Պաղատանք – Թախանձագին խնդիրք, աղերսանք, թախանձանք

  • Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Նրանց նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ կարողացան իրենց մեջ վստահություն գտնել և հաղթահարել իրենց հակառակորդներին:

  • Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Ես կարծում եմ, որ գամփռը փոխվել էր այն պատճառով, որ տղան նրան ուժ էր տվել, պաշտպանել էր, և նա ավելի ուժեղ և ինքնավստահ էր դարձել:

 

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

  • Բացատրել ամբարիշտ, ձեղնահարկ, անխտիր, ըմբոշխնել, կճատ, գլխահակ, կաղկանձ, ընդհուպ բառերը:

Ամբարիշտ – Պաշտամունք՝ կրոն չունեցող, անհավատ

Ձեղնահարկ – Ձեղունի և առաստաղի միջի հարկը

Անխտիր – Առանց խտրության, առանց ջոկողության

Ըմբոշխնել – Մեծ ախորժակով ուտել կամ խմել

Կճատ – Կարճ և աափակ քիթ ունեցող

Գլխահակ – Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր

Կաղկանձ – Շների հաչոց, վնգվնգոց

Ընդհուպ – Մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ

  • Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Ես կարծում եմ, որ Մուկոն և մոխրագույն գամփռը խոսում էին այն մասին, որ անիմաստ կռիվ է և այդ տղաները անիմաստ էին ամեն անգամ կռիվ սարքում և Մուկոն վերջում հաղթեց, որովհետև իր մեջ ուժ գտավ և հաղթեց մոխրագույն գամփռին:

Երրորդ հատված — մինչև վերջ

  • Գտնել թախանձանք, փաղաքշել, թևաթափ, բազրիք, կռթնել, հապճեպ, անընթեռնելի, ճողոպրել, վեհերոտ բառերի բացատրությունը:

Թախանձանք – Աղերսագին խնդրանք, աղաչանք-պաղատանք

Փաղաքշել –  Սիրալիրությամբ շոյել՝ փայփայել։ Խոսքերով՝ հայացքով՝ վերաբերմունքով փաղաքշանք արտահայտել

Թևաթափ – Թևերը թափած՝ թափված, թևաբեկ, թևակոտոր, թևազուրկ

Բազրիք – Աստիճանների՝ կամուրջների եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք

Կռթել – Կռութ բռնել, հասկ բռնել

Հապճեպ – Շտապ, շտապողական

Անընթեռնելի – Չկարդացվող

Ճողոպրել – Փախչել, ծլկել

Վեհերոտ – Վախկոտ, երկյուղած, ահաբեկված

  • Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Ես կարծում եմ, որ տղան իր մեջ վախկոտությունը հաղթահարեց գամփռի շնորհիվ, երբ նրա մեջ մի փոքր ինքնավստահություն եղավ, և նաև երկրորդ պատճառն այն, որ նա կորցրեց գամփռին այդ ցավից իր մեջ վերջապես ուժ կտավ:

  • Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Իմ կյանքում այդպիսի դեպք չի եղել, կամ գուցե եղել է, բայց այժմ չեմ մտաբերում:

  • Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Այս պատմվածքները բոլորը գրված էին սարկազմով և դրանք ինձ դուր եկան, քանի որ ինձ հետաքրքրեց այսպիսի ժանրը: Ես գրեթե բոլորի մեջ հասկացա լուրջ ասելիքը: Առաջին պատմվածքի ասելիքն այն էր, որ մարդիկ իրենք իրենց ինչ-որ բաներ են ներշնչում և դրանով ապրում, ամեն վայրկյանը դրանով անցկացնում, իսկ վերջում ուղղակի փոշմանում: Երկրորդ պատմվածքում ես կարծում եմ, որ հեղինակը ուզում էր ասել, որ մենք ընկնում ենք ուրիշների ազդեցության տակ և մեզ կորցնում: Երրորդ պատմվածքի միջոցով հեղինակն ուզում էր ասել, որ մենք բոլորս հնարված ենք և ամեն մեկն իրեն հնարագետ է համարում, չնայած նրան, որ վերջում հնարագետը մնում է մեկը: Չորրորդ պատմվածքը ես կարծում եմ այն մասին էր, որ մենք խառնվում ենք ամբոխի մեջ և արդեն մոռանում, թե ով ենք մենք: Հինգերորդ պատմվածք ինձ շատ դուր եկավ, նրա ասելիքն այն էր, որ մենք շատ հաճախ սկսում ենք վախենալ ինչ-որ բանից և այդպես վախերով ապրելով հասկանում ենք, որ ուղղակի չենք ապրում, անիմաստ ժամանակ վատնում վախերի և ենթադրությունների վրա: Վեցերորդ պատմվածքը ամենաանհասկանալին էր ինձ համար, պատմվածքը մի մոռացկոտ մարդու մասին էր, ով միշտ ամեն ինչ մոռանում էր, նույնիսկ այն, որ նա ծնվել է և ապրում է: Գուցե հեղինակը ուզում էր ասել, որ չմոռանանք և ապրենք կյանքով: Հեղինակը շատ հետաքրքիր ձև էր ընտրել մարդկանց  փոխանցելու իր միտքը և բացատրելու, հասկացնելու շատ կարևոր բաներ: Սարկազմով պատմվածքները մի փոքր խառն էին, բայց շատ հետաքրքիր:

Ես ընտրեցի <<Թուլության մանիֆեստ>>-ը և այն ինձ շատ դուր եկավ: Նրա մեջ կար շատ խորը ասելիք: Ասելիքն այն էր, որ կյանքում յուրաքանչյուրն ունի ամեն ինչի իրավունք, բայց պարտադիր չէ, որ նա դրանցից օգտվի: Նա իրավունք ունի սխալվելու, խաբվելու, իրավունք ունի թույլ լինելու և այլն: Հեղինակը վերջում շատ գեղեցիկ խոսերքով պարզեցրեց իր գրածի իմաստը՝ <<Փաստը, որ ես իրավունք ունեմ այս ամենը ունենալու, դեռևս չի նշանակում, որ ես կօգտվեմ դրանից: Պարզապես ես ուզում եմ ընդունել իմ մարդկային բնույթի այդ մասը, որպեսզի իմ ունեցածի չափով թույլ տամ այդ իրավունքից օգտվել և ուրիշներին>>: Նա ուզում էր ասել, որ ամեն մեկը պետք է ընդունի իր իրավունքները չափը, հասկանա դրանք և փորձի անել իր չափով և չանցնի սահմանները, չնայած, որ ունի բոլոր իրավունքները: Պարզապես պետք է ընդունել սեփական բնավորությունը, մարդկային բնույթը և այդ բնույթի իրավունքներով շարժվել:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s