Posted in Գրականություն, Uncategorized

Ուսուցչի օր…

  • Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը: Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ երեխան պետք է կրթված լինի, որպեսզի գիտակցի և իր մեջ գտնի Աստծո պատկերը:

Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:

Կրթությունը նաև սովորեցնում է, սերմանում է երեխաների մեջ ձգտումը:

Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:

Համաձայն եմ, որ կրթությունը անմահության և անսահամությւան ըմբռնումն է, որպեսզի դա երեխաները հասկանան և ըմբռնեն:

Այն դեպի Լույս տանող ուղի է:

Կրթությունը սովորեցնում է բարություն, հույս, ընկերասիրություն, հավատարմություն, իսկ այդ ամենը տանում են դեպի լույս:

Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:

Ես համաձայն եմ, քանի որ հենց կրթությունն է մեզ ծանոթեցնում կյանքի հետ:

Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:

Համաձայն եմ, որովհետև կրթված մարդիկ փորձում են փոխել իրենց շրջապատը:

Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:

Համաձայն եմ, քանի որ կրթված հասարակության մեջ գիտակցաբար մեկը մյուսին օգնելով բոլորն էլ բարեկեցիկ կլինեն:

Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:

Կրթությունը նպաստում է, որպեսզի երկրի վրա լույս լինի:

Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:

Կրթությունը բացահայտում է երեխայի մեջ ամեն-ամեն ինչ, ինչը նա չի տեսել իր մեջ:

Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն: Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:

Թռչել քայլելու փոխարեն, քանի որ թռիչքը ոգևորություն է:

Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:

Համաձայն եմ, քանի որ ոգևորություն է հաղորդում թռիչքն ու թռչելը:

Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:

Համաձայն եմ, քանի որ յուրաքանչյուրս մեր լույսով երջանկացնում ենք և՛ մեզ, և՛ շրջապատող մարդկանց:

 

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Կյանքն է սովորեցնում…

 

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Կարծում եմ հոգում կրակ ունենալ նշանակում է հոգում ունենալ կյանք, ուրախություն, ոգևորություն: Ապրել կյանքով, գանհատել այն, վայելել, քանի որ տխրելով և բողոքելով հոգու կրակը կմարի և կյանքն էլ անիմաստ կթվա:

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Աշխարհը խավարի մեջ կընկղմվի նշանակում է աշխարհում չի լինի էլ լույս, կլինի մութ և խավար, ոչինչ չի երևա: Կարծում եմ, որ սա փոխաբերական իմաստով է ասված, այսինքն այդ լույսը մարդկային կյանքն է, այն լույսը, որը մարդկանց մեջ է և լուսավորում է ամեն ինչ: Եթե օրերից մի օր մարդկանց մեջ էլ չլինի այդ լույսը, չլինի և չլուսավորի, ապա աշխարհը կխավարի և մարդկանց մեջ էլ լույս չի լինի, աշխարհն էլ խավար կդառնա, քանի որ հենց մարդկանց մեջի լույսն է լուսավորում աշխարհը:

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվելբառերի հոմանիշները

Վարժապետ – ուսուցիչ

Օջախ – կրակ

Անախորժ – անդուր

Բորբոքվել – թեժանալ

Վաղօրոք – նախապես

Խարդախ – կեղծ

Շիջանել – վառել

Սուզվել – ընկղմվել

  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Լուսավոր ուղին…

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

Ես կարծում եմ, որ Ջոն Գատոն շատ ճիշտ էր: Պետք չէ երեխային զրկել ազատությունից, ազատ մտածելու հնարավորությունից, դա կարող է նպաստել, որպեսզի երեխան ազատ մտածի, բացահայտի իրեն և իր մեջ թաքնված ամեն բան: Այդ պատճառով ես համաձայն եմ, որ երեխային պետք է տալ ժամանակ և տարածք, որպեսզի նրանք հասկանան իրենց և բացահայտեն իրենց:

 

Լրացուցիչ առաջադրանք.

Ծնողների հետ միասին կարդալ Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին, քննարկել և հարցազրույց վարել նրանց հետ, թե իրենք ինչ են ուզում, որ ուսուցիչը սովորեցնի իրենց երեխային (ներկայացնել հոդվածի, ձայնագրության կամ տեսանյութի տեսքով):

-Մայրիկ, դու ի՞նչ կցանկանայիր, որ ուսուցիչը սովորեցնի մեզ:

-Ես կցանկանայի, որպեսզի ուսուցիչները, դպրոցը Ձեզ սովորեցնեն լսել, քանի որ լսելուց երբեք վնաս չի լինի, սովորեցնեն, որ պետք է հարգել դիմացինին և դիմացինի կարծիքը: Գնահատել, այն ինչ ունես՝ ընտանիքը, ընկերությունը և այն ինչ շրջապատում է հենց քեզ: Կցանկանայի, որ դու միշտ պահպանես քեզ շրջապատող բնությունը: Կցանկանայի, որ մարդկանց մեջ լավը տեսնես, լինես կամեցող և ընկերասեր, երբեք չկորցնես ազնվությունդ և սիրես կյանքը:

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s