Posted in Uncategorized

Ֆլեշմոբ-բառարանընթերցում…

Картинки по запросу հայոց լեզուԲովանդակությունը՝

  • Հայերենի բառարաններ
  • Բառարանների տեսակներ
  • Բառարանները nayiri.com-ում
  • Բառարանների ընտրություն, ընթերցում
  • Բառարանաստեղծում՝ թումանյանական, տերյանական, չարենցյան, … բառերի բառարան, էպոսաբառարան և այլն
  • Բառարանագովք-բառարանագովազդ
  • bararanonline.com

 

Տերյանական բառարան…

 

1. Եզերք
Ջրային տարածության եզր, ափ: Որևէ բանի ծայրային կամ կողքային շերտը, եզրաշերտ, եզր: Ծայր, վերջ, սահման: Զգեստի փեշ, քղանցք: (փոխաբերական) Կողմ, շրջան: (փոխաբերական) Վայր, երկիր:

Հոմանիշներ

Եզր, ծայր, սահման (ցամաքի). ավ (գետի, լճի, ծովի), ստորոտ (լեռան), վերջավորք (հնց.) (անտառի), փեշ, քղանցք (զգեստի), դաստակ (շապկի, թեզանիքի), բերան, շուրթ (ամանի), զիկ (օձիքի վերի), լուսանցք (էջի), եզնակ (հորի): Տես Երկիր:

 

2. Մառախուղ

Ջրի մանր գնդիկների կուտակություն մթնոլորտի ցածր շերտերում, որ դժվարացնում Է տեսանելիությունը: (փոխաբերական) Մթություն, մթամածություն: Մտքի՝ զգացողության մթագնում՝ թմրություն: Չարություն, նենգություն, դավ: Տխրության՝ հուսալքման ևն արտահայտություն դեմքին, աչքերում ևն: Անհեռանկար՝ անորոշ վիճակ:

Հոմանիշներ

Մշուշ, մեգ, շամանդաղ, մռայլ, մլար, թուխպ, միգապատություն, միգամածություն, մառախլապատություն, մշուշապատություն, մառախլոտություն, միգոտություն, քաշաթուխպ, չանգ, փում, ամպուզամպ:

 

3. Մթնշաղ

Մութնուլույս, արշալույսի կամ վերջալույսի աղջամուղջ:  Կիսալուս, կիսախավար:
(փոխաբերական) Անուրախ, մռայլ: Մթնշաղ կյանք:

Հոմանիշներ

Աղջամուղջ, վերջալույս, իրիկնաշաղ, մթնաշաղ, մթնալույս, մթնաթաթախ, մթնշող, աղտամուղտ, վերջնաշաղ, լրթնատեսիլ, (բրբ.) ժանգառք, մռւթուլուս, ճրագվառոց:

 

4. Տխուր

Տխրություն արտահայտող, տրտում, թախծոտ, անուրախ: Տխուր երգ՝ հայացք՝ տեսք:
Տխրություն պատճառող, տրտմեցնող, տխրությամբ համակող, տխրություն տարածող՝ բերող: Թշվառ, ցավալի, վշտալի, ծանր: Մռայլ, մութ, ծանր, ճնշող: Տխրուրթյամբ համակված՝ լցված՝ պատված, վշտով համակված:
Հոմանիշներ
Տրտում, մռայլ, վշաահար, թախծոտ, մելամաղձոտ, անզվարթ, անուրւախ, անխինդ, տխրամած, տխրաշուք, տխրաբույր, անմխիթար, ցավագին, ցավալի, սրտամեռ, տմնուկ, տխուր-տրտում:

5. Մութ

Խավար, չլուսավորված: Մուգ, ոչ բաց: Մռայլ, մռայլամած, մռայլադեմ: Անպարզ, անհասկանալի, ոչ պարզ, ոչ մատչելի: Մթություն, խավար: Երեկո:

Հոմանիշներ

Խավար, աղջամուղջ, մթություն, մթար, գիշեր:

Հականիշներ

Լույս, պարզ, արշալույս:

6. Կարոտ

Որևէ բանի պահանջ՝ կարիք զգացող, մի բանից զուրկ:Մի բանից զրկված և զրկանքից տառապող: Նյութական միջոցներից զուրկ, չքավոր, չունևոր, կարիքավոր: Կարոտություն, կարիք: Վիշտ՝ տխրություն՝ հոգեկան տառապանք, որ մարդ զգում է մեկից կամ մի բանից զուրկ՝ հեռու լինելու պատճառով:

Հոմանիշներ

Անձկություն, կարոտություն: Փափագ, ցանկություն, ըղձանք, իղձ, բաղձանք, տենչ, տենչանք, կարոտանք:

 

7. Խորհրդավոր

Գաղտնիքներ պարունակող, գաղտնիքներով պատված, առեղծվածային, անհասկանալի, անիմանալի: Խորհրդավոր միանձնուհի: Խորհրդավոր անհայտացում՝ լռություն: Գաղտնի, ծածուկ, անհայտ: Խորհրդավոր մեխանիզմ: Խորհրդավոր գետնուղի: Խորհրդավորություն արտահայտող:

Հոմանիշներ

Գաղտնախորհուրդ, խորախորհուրդ, թաքնախորհուրդ, խորհրդաբեր, խորհրդահեղց, խորհրդակիր:

 

8. Անուրջ

Երազ, տեսիլք: Երևակայության մեջ ընկնելը, մտահածություն: Փափագելի՝ երանելի ձգտում, երազանք:  Ցնդաբանություն:

Հոմանիշներ

Երազ, երազանք, անրջանք: Տեսիլ, ցնորք, պատրանք, խաբկանք:

 

9. Հեռու

Հեռավոր: Որոշ հեռավորության վրա, հեռավորությամբ: Որևէ սահմանից՝ կետից այն կողմ:

Հոմանիշներ

Հեռավոր, հեռակա, տար, մեկուսի

Հականիշներ

մոտ, մոտիկ, մերձ

 

10. Խաղաղ

Հանգստի՝ անդորրի վիճակում գտնվող, անաղմուկ և առանց բուռն շարժումների: Խաղաղ գիշեր: Հոգեկան հանգստի վիճակում գտնվող, անվրրդով, հոգեպես չհուզված: Հոգեկան հանգիստ՝ անվրդովություն արտահայտող:  Վեճ՝ կռիվ՝ թշնամություն չպարունակող՝ չարտահայտող, ոչ թշնամական: Խաղաղության ձգտող, խաղաղության պահպանման ծառայող: Մեղմ, մարմանդ:

Հոմանիշներ

Անդորր, հանգիստ, հանդարտ, անվրդով, անխռով, մեղմ:

Հականիշներ

աղմկալից, հուզված, խռով, անհանգիստ, խռովահույզ

11. Անծանոթ

Ոչ ծանոթ, որին չեն ճանաչում: Չճանաչող, ծանոթություն չունեցող: Անտեղյակ, անգետ: Չճանաչված, ոչ հայտնի, չհռչակված, աննշան: Օտարական, օտար:

Հոմանիշներ

Անտեղյակ, անգիտակ, անգետ, անճանաչելի, անծան, անճանաչ, անհայտ, օտար:

12. Ցավ

Մարմնական ցավագին զգացում՝ վերքի, հիվանդության ևն պատճառով: Հիվանդություն: Վիշտ, հոգեկան տառապանք: Հոգս, մտահոգություն: Պատուհաս, փորձանք, չարիք:

13. Անվերջ

Վերջ չունեցող, չվերջացող: Մշտական, շարունակ, անդադար: Անսահման, անթիվ, անհամար:

Հոմանիշներ

Անվերջանալի, անծայր, անծայրածիր, անսահման, անեզր, անեզերք, անհուն, անվախճան, անբավ, անսպառ, անհատնում. անդադար, միշտ, շարունակ, միալար, անդուլ, անդլակի, հարատև, հավիտյան, հավիտենական:

 

14. Մռայլ

Միգապատ, միգամած, ամպամած: Մռայլ եղանակ: Մութ, մթին, խավար: Մռայլ գիշեր՝ զնդան: Մութ գույնի, գորշ, սև: Անհրապույր, ոչ զվարթ, ոչ պայծառ: Տխուր, անուրախ, թախծոտ:

Հոմանիշներ

Խոժոռ, խոժոռադեմ, մռայլադեմ, տխրադեմ, տխրամած, մռայլատես, անժպտերես, անժպիտ, անծիծաղ:

Հականիշներ

պայծառ, պարզ, ուրախ, ժպտուն, զվարթ, բաց

15. Ցնորք

Երևակայական պատկեր՝ տեսիլք, պատրանք:  Մտքի հափշտակություն, երազանք:  Հափշտակության առարկա, հափշտակիչ՝ հրապուրիչ՝ գերող բան: Ցնորական միտք:
Զառանցանք: Ցնդաբանություն, ցնորական խոսք՝ արտահայտություն:

Հոմանիշներ

Զառանցանք, բանդագուշանք, պատրանք, մտապատրանք, երևույթ
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s