Posted in Բնագիտություն 2016-2017, Uncategorized

Կենսաբանություն. 20.11-24.11.2017. Տնային աշխատանք

Մերկասերմեր. Պատրաստել ուսումնական նյութ.

This slideshow requires JavaScript.

Լրացուցիչ առաջադրանք

Ինչու են այս բույսերը անվանվում մերկասերմներ, բացատրել դրանց դերը մարդու կյանքում և բնության մեջ:

Posted in English, Uncategorized

Homework.20.11-24.11.2017

Lesson 1

Family holidays can be fun/to read/ page 60

Grammar/present continuous for future arrangements

Hometask: ex.2/b,page 61

2. b) 1. I’m visiting my grandparents in Rome next year.

2. Come to our place next Saturday. We having a party.

3. Mum takeing my sister to London on Thursday.They leaving early the morning.

4. A: You going out tonight?

B: No, i satying at home.

5. My brother doesn’t coming on holiday with us this year. He working in a shop for six weeks.

6. I’ve go ttachetoos, so i sying the denists tmorrow.

 

Lesson 2

Welcome to Cape Town/to read the text,translate the unknown words

Unknown words

Habitat-բնակավայր

exploring-ուսումնասիրություն

sights-տեսարժան վայրեր

range-շարք

shipwreeks-նավ

hiking-զբոսանք

shark-շնաձուկ

 

Hometask: ex.6/c page 63

6. c) 1. Buy souvernis/ presents/ postcards/ stamps.

2. Hire in a hotel/ in a bed and breakfast/ at a campsite/ in a youth hostel/ at home.

3.Travel to Irland/ by ferry/ by car/ by plane/ by train/ by coach.

4.Spend your holidays (In South Africa)/ some time (on the beach)/ two weeks (in Greece).

5. Stay acar/ a boat/ a bike/ a surfboard

 

Posted in Ռուսերեն, Uncategorized

Д/з. 20.11.2017

Урок 1. Изменение имен прилагательных.

Домашнее задание: 

Изменение прилагательного.

  1. Поставь в нужном падеже имя прилагательное. Записать. Выделить окончание.

Загорели под лучами горячего июльского солнце. Дошли до дальнего лесного озера. Проснулись от долгого зимнего сна.

  1. Составь с каждой парой слов предложения, употребляя данные существительные и прилагательные в Р.п., с предлогами или без предлогов.

   С раннего утра я была в школе.

Я очень жду нашего нового дома.

Я некогда не ведила отважного героя.

  1. Вставить пропущенные окончания им.прилагательных и объяснить их написание. Составить предложение и записать.

Чистие холодные воды. У рыжей шустрый белки есть шышка.

 

Дательный падеж.

  1. Образовать прилагательные от существительных в ед.числе сосна, река, осень, письмо, дом, класс поставить их в Д.п. Записать.

Сосна – по сосновому трапинку

Река – к речному вдоль

Осень – по осеннему городу

Письмо – к письменной работе

Дома – по домашнему номеру

Класс – по классной задании

Предложный  падеж.

1.Подобрать к данным существительным однокоренные прилагательные, поставить их в П.п.

      Море- морской- о морском, солнце-солнечный, o  солнечном, мир-мировой, о мировом, счастье-счастливый-о счастливом, счастьом, книга-книжный-о книжном, журнал-журналный-о журналном, дверь-дверный-о дверном.

Склонение имен прилагательных  множественного  числа.

Записать. Подчеркнуть прилагательные во множественном числе, вставить окончания. Обозначить  их падеж.

    Над широкими полями летит самолет. За ним истается какой -то белый след. Это химия пришла помочь человеку бороться с сорними растениями. На химических заводах сделали ядовитии порошки и жидкости. Рассеют такой порошок над полем – и все сорный травы погибнут.

  1. Поставить данные существительные и прилагательные во мн.ч.

Море синее -синые моря, село ближное-ближние села, город большой-бoльшие города, лес красивый-Красивые леса, новая квартира-новые квартиры, городскый площадь-городоские площадьи .

4.Образовать от данных существительных однокоренные прилагательные во мн.ч.

Лес- лесные, дорога-дорожные, море-морские, сад-садние, город-городские, поле-поляные, дождь-дождные, ночь-ночние, школа-школние .

 

  1. Подобрать к выделенным существительным подходящие по смыслу прилагательные. Записать. Определить падеж .

    После солнечных  дней опять пошли грибы. Они выглядывают из-под стеблей зеленой травы, из-под разнацветных листьев . Тут и красивые подберезовики, и  подосиновики с оранжевыми круглыми головками, и мокрые волнушки, и мальенкие рыжики.

 

Урок 2. Подарок белого кота.

Домашнее задание:  Напиши сочинение не одну из предложенных тем:

Как бы я жилa без интернета…

Я думаю, что в нашей дней каждый не представляет свой день без интернета. Я тоже люблю интернет, люблю общятся с друзьями с помощи интернета, но иногда я очень увлекаюсь. Иногда интернет забирает у тебя близких или друзей. Моя сестренка очень часто увликается с интернетом и забывает обо мне. Конечно интернет нужно и необоходима, но не надо увликаться и забывать друзей и близких.

Posted in Գրականություն, Uncategorized

Գերմանական գրականություն.

Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ

Վիպակը կարդացեք այստեղ

Կարդալ առաջին գլուխը և կատարել առաջադրանքները.

  • Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. նրբանցք, լղար, կարծեցյալ, սալարկված, անպատկառ, տաշեղ, տանուլ տալ, հանդուգն, ստահակ, շնչասպառ, պոռթկում, միտում, շշպռել, գժտվել, սողոսկել, մղձավանջ, սրտաճմլիկ, լալկան, համակել, պճնված:

Նրբանցք – Նեղ (և սովորաբար՝ կարճ) փողոց, փոքրիկ փողոց, որ սովորաբար իրար Է միացնում երկու ուրիշ միմյանց զուգահեռ փողոցներ

Լղար – Նիհար, վտիտ

Կարծեցյալ – Կարծված, ենթադրված, ենթադրական

Սալարկված – Սալերով հատակը՝ գետինը պատել՝ ծածկել, սալահատակել

Անպատկառ –  Պատկառանք՝ ամոթ չունեցող, լիրբ

Տաշեղ – Փայտը տաշելիս առաջացած մանը շերտեր

Տանուլ տալ – Պարտվել, հաղթվել (մրցության՝ խաղի՝ կռվի մեջ)

Հանդուգն – Համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ

Ստահակ – Սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ

Շնչասպառ – Շունչը սպառված՝ սպառվելով, շնչակտուր, շնչահատ

Պոռթկում – Որևէ բանի հանկարծական ու բուռն դրսևորում

Միտում – Միտվելը, միտելը

Շշպռել – Խիստ կերպով նախատել՝ հանդիմանել

Գժտվել – Մեկի հետ տարաձայնություն ունենալ, վիճել, ընդհարվել, կռվել

Սողոսկել – Ներս սահել՝ թափանցել, ներս մտնել՝ ընկնել, դեպի ներս տարածվել

Մղձավանջ – Ծանր՝ տանջալից երազ

Սրտաճմլիկ – Սիրտը ճմլող՝ ճնշող, սիրտը մորմոքեցնող՝ կսկծացնող

Լալկան – Շարունակ լացող, ամեն մի չնչին բանից լացող

Համակել – Ամբողջապես պատել, լցնել, տոգորել

Պճնված – Գեղազարդել, գեղեցկորեն զարդարել

  • Նրանք, ովքեր մեծ և հարուստ քաղաքում քիչ փող ունեն, հաճախ դառնում են մռայլ և նախանձ: — Համաձայն ես այս մտքի հետ. ինչու: Եվ պատճառն այստեղ մարդիկ չեն, այլ՝ նրբանցքները: — Ինչ կապ ունեն նրբանցքները մարդու հոգեվիճակի հետ:

Միգուցէ նրբանցքներում ապրող մարդկանց հոգին, դրությունը դրանց նման նեղ են: Միգուցէ մարդիկ դրանից ճնշվում են և դրանից նեղանում է իրենց հոգին և դրությունը:

  • Բայց քանի որ, բարեբախտաբար, այնուամենայնիվ կիրակիներ կան, նա մնաց սովորական տղա: — Կիրակիներն ինչո՞վ էին բախտավորություն, և որն է սովորական տղա լինելու երջանկությունը:

Թիմը ուներ իր կիրակիները, որը անցկացնում էր իր հայրիկի հետ և շաբթվա մեջ մի օր գոնե լիաթոք ծիծաղում էր: Դա օգնում էր, որ նա վերջնականապես չչարանա, չտխրի և չմթնի այլ մնա սովորական, բարի և լուսավոր տղա:

  • Թիմը դարձել էր ինքնամփոփ և հպարտ, չափազանց հպարտ: Միայն այդ կերպ նա կարող էր պաշտպանվել խորթ մոր հարձակումներից: — Ինչպե՞ս է հպարտությունը պաշտպանում մարդուն հարձակումներից:

Ես կարծում եմ մարդ ինչքան հպարտ է, ինչքան ինքնավստահ է, այդքան կարող է իրեն պաշտպանել: Մարդ այն ժամանակ է պաշտպանվում, երբ կարողանում է պահել իր իրավունքները, որպեսզի չոտնահարեն:

 

Երկրորդ գլուխ, առաջադրանքներ.

  • Գրել տրված բառերի հոմանիշներ. ցնծալ, մտախոհ, վճիռ, գաղտնաբար, խցկել, թուխ, կարկամել, տատանվել, հեկեկալ, խռպոտ, լողլող, ճաղատ, փարթամ, քրքջալ, հազվագյուտ, ծլկել, ընկճվել, տաղտկալի:

ցնծալ-ուրախանալ, բերկրել, խնդալ, հրճվել, խայտալ, ճխալ

մտախոհ-խելամիտ, խելացի

վճիռ-դատավճիռ, վճռագիր

գաղտնաբար-գաղտնի, գաղտնայի, ծածկային

խցկել-գոցել, փակել

թուխ-մուգ

կարկամել-կծկվել, կծկել

տատանվել-օրօրվել, ճոճվել

հեկեկալ-լալ, արտասվել

խռպոտ-կոշտ, կերկերուն

լողլող-երկայնահասակ

ճաղատ-հերթափ, կունդ

փարթամ-ճոխ, հարուստ

քրքջալ-ծիծաղել, խնդալ

հազվագյուտ-դժվարագյուտ

ծլկել-փախչել

ընկճվել-վհատվել

տաղտկալի-ձանձրալի

  • Թիմն ինքն էլ չգիտեր, թե ինչու՞ ծիծաղեց, բայց այդ մասին նա չէր էլ մտածում: Նա դեռ այն հասակում չէր, երբ մարդիկ շատ են մտածում իրենց անձի ու իրենց արարքների մասին: — Իսկ քո կարծիքով ինչու՞  նա ծիծաղեց:

Չգիտեմ, ես կարծում եմ նա հիշեց այն անցկացրած հաճելի պահերը, որը անցկացրել էր իր հոր հետ և կամա, թե ակամա ծիծաղեց:

  • Ուրախությունն ու վիշտը միշտ կողք-կողքի են ապրում: — Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ հերքելով այն:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որտեղ կա վիշտ, այնտեղ կա ուրախություն, որտեղ կա ուրախություն, այնտեղ կա վիշտ: Նրանք միշտ միասին են, մարդու կյանքում միշտ միասին են ուղեկցում մարդուն: Յուրաքանչյուր դրության մեջ մենք կարող ենք գտնել, թե վիշտ, թե ուրախություն:

 

Երրորդ գլուխ, առաջադրանքներ.

  • Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. սողոսկել, սլանալ, նպաստել, սևեռուն, հեգնաբար, կկոցել, խարդախ, խոժոռել, չարախնդալ, վհատվել, պատկառելի, անախորժություն, համակրելի, նվաճել, ջանք, ստանձնել, ժլատ, չարաբաստիկ:

սողոսկել-Ներս սահել՝ թափանցել, ներս մտնել՝ ընկնել

սլանալ-Արագորեն գնալ՝ ընթանալ, սրընթաց վազել

նպաստել-Օգնել, օժանդակել, սատարել, որևէ կարգի օգնություն մատուցել

սևեռուն-Սևեռված, բևեռված

հեգնաբար-Հեգնական կերպով, հեգնելով

կկոցել- Կոպերը կուչ ածել, աչքերը պռստել, աչքերը կիսախուփ անել

խարդախ-Նենգ, խաբեբա

խոժոռել-Հայացքը՝ դեմքը՝ աչքերը խոժոռ դարձնել

չարախնդալ-Ուրիշի դժբախտությունից ուրախանալ՝ խնդալ

վհատվել-Հուսահատվել, հույսը կորցնել, հուսալքվել

պատկառելի- Պատկառելու արժանի, պատկառանք ներշնչող

անախորժություն-Անախորժ արարք՝ դեպք ևն

համակրելի-Համակրանքի արժանի, համակրանք հարուցող

նվաճել- Ռազմական ուժով տիրել՝ տիրապետել, բռնությամբ տիրել, զավթել

ջանք-Որևէ բանի համար անհրաժեշտ մտավոր, ֆիզիկական ու հոգեկան լարում, ճիգ

ստանձնել-Հանձն առնել, որևէ պարտականություն՝ գործ՝ հանձնարարություն ևն իր վրա վերցնել

ժլատ-Ագահաբար խնայող, ծախսերից ամեն կերպ խուսափող, քծծի, զոշաքաղ, ագահ

չարաբաստիկ-Վատաբախտ, դժբախտ, չար՝ վատ բախտի հանդիպած

  • Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում  լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել: Պատմիր այդ մասին:

Ես որքան էլ, որ զարմանալի թվա, այդքան ուշադրություն չեմ դարձնում մեծերի պահվացքին: Կարծում եմ, որ ես տարիքով մեծանում եմ, բայց հոգում մնում եմ նույն փոքրիկ երեխան, ում ոչինչ չի հետաքրքրում,նա ապրում է իր դպրոցական կյանքը, անում է իր դասերը, ուրախանում իր ընկերների հետ, իսկ մեծերին ընդհանրապես ուշադրություն չի դարձնում: Ես հենց այդպիսին եմ ու ինձ մեծերի պահվացիքից ոչինչ չի ստիպել, որ կլուրջ վերաբերվեմ ինչ-որ բանի:

  • Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է:

Պապը ամեն անգամ փլավ չի ուտի:

Առուն թռի նոր ասա հոպ:

  • Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:

Ծիծաղը ինձ համար զենք է: Ծիծաղով կարող ես բարձրացնել մարդկանց տրամադրությունը և շատ բաներ կարող է անել ժպիտը:Հենց Թիմի կյանքում, նա իր բոլոր վշտերը մոռանում էր միայն ծիծաղի շնորհիվ, իր մտերիմներին ուրախացնում էր միայն իր մանկական ծիծաղի շնորհիվ:

 

Չորրորդ գլուխ, առաջադրանքներ.

  • ծլկել, առարկություն, հանդուրժել, ջրհան կայան, բեկբեկուն, հապաղել, մտախոհ, անփութություն:

ծլկել-Աննկատելիորեն՝ սուսիկ-փուսիկ փախչել

առարկություն-Առարկելու համար բեվող փաստարկ՝ պատճառաբանություն

հանդուրժել-Դիմանալ, տոկալ, համբերել

ջրհան կայան-Ջուրը հանող՝ բաց թողնող, իր անցքերից՝ ծակոտիներից ջուր անց կացնող կայան

բեկբեկուն-բեկվող, դյուրաբեկ, փխրուն

հապաղել-Ուշանալ, դանդաղել

մտախոհ-մտածմունքների մեջ սուզված, մտազբաղ

անփութություն-Փնթիություն, թափթփվածություն, ցրվածություն

  • Քո կարծիքով գործարքը հավասարապես փոխշահավե՞տ էր, թե՝ ոչ. ինչու՞:

Ես կարծում եմ, որ հնարավոր է այն փողշահավատ  էր, բայց այդ պայմանագիրը գողացավ նրա ժպիտը:

  • Մեղադրիր կամ արդարացրու տղային՝ պայմանագիրը ստորագրելու համար:

Ես տղային և՛ մեղադրում եմ, և՛ արդարացնում: Արդարացնում եմ, քանի որ նա միամիտ էր և չէր հասկանում: Մեղադրում եմ, որովհետև նա առանց հասկանալու վաճառեց իր թանկագին, մանկական ժպիտը:

 

Հինգերորդ և վեցերորդ գլուխները կարդալ հանգստյան օրերին:

Յոթերորդ գլուխ, առաջադրանքներ.

  • Աշխատանք բառարանով — քոնձրոտած, վարգաձի, մթագնել, կաթնահունց, փնովել, իսպառ, ներբան, անարգել, հանդգնել, քմահաճույք, ողջամիտ, յունգա, պարփակվել

քոնձրոտած-Չնչին, անպետք, քոսոտ

վարգաձի- Վարգով ընթացող ձի, վարգելու վարժ ձի

մթագնել- Մթնել, խավարել

կաթնահունց- Կաթով հունցված

փնովել-Վատաբանել

իսպառ- Բոլորովին, մինչև վերջներվ

ներբան-Ոտքի տակի մասը՝ կաշին

անարգել- Արհամարհել, բանի տեղ չդնել, ստորացնել

հանդգնել-Խիզախել, քաջություն ունենալ՝ ցուցաբերել մի բան անելու

քմահաճույք-Մեկի կամայական ցանկությունը, այն, ինչ որ մեկը ցանկանում է, առանց հաշվի առնելու իրադրությունը՝ հանգամանքները՝ շրջապատի կարծիքը ևն, կապրիզ

ողջամիտ-Ողջախոհ, խելամիտ, խելոք, խելացի, խոհեմ

պարփակվել-Պատվել, շրջափակվել, շրջապատվել, պարարվել

  • Հարստությունից, միևնույնն է, ոչ մի ուրախություն չպետք է սպասել: — Արդյո՞ք հարստությունը ուրախություն չի բերում. մեկնաբանիր այս միտքը:

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Ճիշտ է գումարով ամեն ինչ կարող ես անել մեր օրերում, սակայն երբեք քեզ թանկ բանը, թեկուզ հենց ժպիտը չես կարող գնել ոչ ոքից, բայց հարստություն ասելով պետք չէ հենց հասկանալ գումար, կարելի  է նաև հասկանալ, որպես ընկերներ, հարազատներ կամ էլ ծնողներ:

  • Նա իր ծիծաղը փոխեց մի բանի հետ, որն իրեն բոլորովին պետք չէր: — Եթե անհրաժեշտ չլիներ, Թիմը չէր գնա այդ քայլին. ուրեմն ինչու՞ համաձայնեց:

Նա այդ ժամանակ ցանկանում էր, որ Էրվինը, խորթ մայրը և ինքը լավ ապրեին, նա ցանկանում էր օգնել իր ընտանիքին, բայց նա չէր հասկանում, որ դա անելով կկորցնի իր թանկ, մանկական ժպիտը:

  • Ամենաբարդ բաները երբեմն շատ պարզ են դառնում, եթե նրանց մասին խոսում ես որևէ մեկի հետ: — Համաձայնիր կամ հերքիր այս միտքը՝ հիմնավորելով պատասխանդ:

Ես և՛ համաձայն եմ այս մտքի հետ, և՛ համաձայն չեմ: Համաձայն եմ, որովհետև կարծում եմ մեկը պետք է լինի ում հետ դու կկիսվես, նա քեզ խորհուրդներ կտա, սակայն նաև համաձայն չեմ, որովհետև մարդիկ հաճախ քեզ չեն հասկանում և փնովում են:

Ութերորդ, իններորդ, տասներորդ գլուխները կարդալուց հետո ամփոփել վիպակը՝ ելք առաջարկելով Թիմ Թալերին:

 

Գլուխ տասնմեկերորդ, առաջադրանքներ.

  • Ես գնահատում եմ իմ ծեր, պարզամիտ, հիմար, բարի աչքերը, շատ ավելի, քան աշխարհի բոլոր հարստությունները: — Ինչը չես փոխի քո մեջ աշխարհի բոլոր հարստություններով:

Աշխարհի բոլոր հարստություններով ես չեմ փողի իմ ծիծաղը, քանի որ մարդ ապրում է, երբ ծիծաղում է, բայց բացի ծիծաղից ոչ մի բան կյանքում չէի փոխի աշխարհի բոլոր հարստութւունների հետ, ՈՉ ՄԻ ԲԱՆ:

 

Գլուխ տասներկուերորդ, տասներեքերորդ, առաջադրանքներ.

  • — Փորձիր քնել, Թիմ, անկողնում մտածելը — դատարկ գործ է: — Համաձա՞յն ես:

Ես կարծում եմ, որ ճիշտ է, քանի որ, երբ դու պարկած մտածում ես, քո գլխում ամեն ինչ խառնված է իրար, տարբեր մտքեր են և հանրավոր է, որ տաք գլխով սխալ որոշում կայացնես:

  • Բարոնից չվախենալու ճի՞շտ ձև ընտրեց Թիմը. բացատրիր:

Այո, ես կարծում եմ ճիշտ ձև ընտրեց, քանի որ նա արդեն գիտեր ինչպես պաշտպանվել բարոնից և ինչպես հաղթել նրան և նա համառորեն հավատում էր և գործում:

Գլուխ տասնչորսերորդ. առաջադրանքներ

  • Նա, ով չի կարող ծիծաղել, չի կարող և երգել: — Մեկնաբանիր այս միտքը:

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Ծիծաղը կապ ունի ամեն ինչի հետ, և երգի, և՛ պարի, կյանքի ամեն երջանկության հետ: Ծիծաղը երբեք չի հեռանում և կյանքի պահին դու ուզումես ծիծաղել, իսկ եթե չես կարող ծիծաղել, ապա չես կարող նաև ապրել:

  • Երբ արև ճառագայթներն ընկնում են դեմքիդ, ի՞նչ անուրջներ (պատկերներ, մտքեր, զգացողություններ) են քեզ համակում:

Ես հիշում եմ կյանքի լավ պահերը անցկացրած մտերիմ և հարազատ մարդկանց հետ, որոնք ես կյանքում չեմ մոռանա: Արևի վառ շողերը լուսավորում են այդ պահերը և ես դրանք կրկին և կրկին հիշում եմ և անրջում:

 

Գլուխ տասնհինգերորդ, տասնվեցերորդ. առաջադրանքներ

  • Այժմ, նույնիսկ պարտություն կրելով, ես մնում եմ հաղթող՝ ես ծիծաղում եմ: — Այդպե՞ս է. ինչու՞:

Այո, ես կարծում եմ, որ այդպես է, որովհետև երբ դու պարտվում ես և կարողանում ես ծիծաղել  դու մնում ես հաղթող, որովհետև օգտագործում ես քո սեփական զենքը՝ ծիծաղը:

Գլուխ տասնյոթերորդ. առաջադրանքներ

  • Հարստությունը պարտավորեցնում է որոշակի քաղաքավարություն: Շատ կարևոր է մարդկանց տարածության վրա պահելը: — Ինչպե՞ս ես հասկանում այս միտքը. համաձա՞յն ես:

Ես այսքան է համաձայն չեմ: Ես այս միտքը հասկանում եմ այսպես, որ մարդիկ, երբ հարուստ են պետք է խոսեն քաղաքավարի, մի փոքր կարգ ու կանոնով: Ես համաձայն եմ, որ մարդիկ իրենց պահում են քաղաքավարի, երբ հարուստ են,սակայն մարդիկ իրենց միշտ պետք է քաղաքավարի պահեն, այլ ոչ միայն հարստության դեպքում:

Գլուխ տասնիններորդ. առաջադրանքներ

  • Այն, ինչին չես հավատում, իրականում չկա: — Մեկնաբանիր:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև ինչին դու չես հավատում այն քեզ համար չկա՝գոյություն չունի: Իհարկե դա կախված է մարդակնց տեսակներից, քանի որ մարդիկ կան, ովքեր չեն հավատում և դա իրենց համար գոյություն ունի և կա տեսակ, որ եթե նրանք մի բանի չեն հավատում դա նարևնց համար գոյություն չունի: Ես պատկանում եմ այն մարդկանց, ովքեր եթե չեն հավատում դա նրանց համար գոյություն չունի:

  • Սովորեցրու ինձ ծիծաղել, փրկիր իմ հոգին: — Գտիր ասացվածքներ ծիծաղի մասին:

Ծիծաղը նման է արեւի, այն վերացնում է ձմեռը մարդու դեմքից:

Եթե քարանձավային մարդիկ ծիծաղել կարողանային, ապա պատմությունն այլ ընթացք կունենար:

Խրճիթը, որտեղ ծիծաղում են, հարուստ է պալատից, որտեղ ձանձրանում են:

Շատ ավելի հեշտ է մարդկանց ստիպել լաց լինել, քան` ծիծաղել:

Կորած է այն օրը, երբ դուք ոչ մի անգամ չեք ծիծաղել:

Բարի ծիծաղը արեւի լույսն է տան մեջ:

 

Գլուխ քսաներորդ, քսանմեկերորդ.

  • Առանձնացնել դրվագ (դրվագներ) կամ միքտ (մտքեր), որը քո կարծիքով կարելի է վերլուծել:

Ծիծաղը-ներքին ազատություն է:

Ինձ դուր եկավ այս միտքը և ես կցանկանայի սա վերլուծել: Ես համաձայն եմ այս մտքի հետ: Կարծում եմ, որ նա, ով ծիծաղում է նա ազատ է, ազատ է,թե նրա միտքը, թե նրա հոգին և, թե նա:  Ազատությունը և ծիծաղը փոխկապակցված են, երբ դու ծիծաղում ես քեզ ազատ ես զգում, իսկ երբ չես ծիծաղում կամ էլ չես կարողանում ծիծաղել ներսից քեզ ինչ-որ բան կաշկանդում է:

 

Գլուխ քսաներկուերորդ, քսաներեքերորդ.

  • Առանձնացնել դրվագ (դրվագներ) կամ միքտ (մտքեր), որը քո կարծիքով կարելի է վերլուծել:

Մի պահ աշտարակում գտնվող տղան մոռացավ իր կորցրած
ծիծաղի մա սին։ Նա երազում էր, նա հեքիաթ էր հորինում այն
մասին, թ ե ինչպես է ինքը թա գա վոր դարձել։

Ես կցանկանայի այս մտքի վերաբերյալ լսել ուրիշ կարծիքներ և տեասակետներ, այդ պատճառով ցանկանում եմ այն վերլուծել: Ես կարծում եմ, որ Թիմը ոչ միայն այդ դեպքում, այլև շատ անգամներ մոռացել և մոռանում է իր կորցրած ծիծաղի մասին և մտածում է հասրտության և նրա թագավոր դառնալու մասին, սակայն ես նրան չեմ մեղադրում, քանի որ նրա շրջապատում բոլորը դրա մասին են խոսում, ամեն ինչ դրա մասին է պատմում՝ իր հարստության, կարծում եմ նա հաճախ ընկնում է ազդեցության տակ և մոռանում իր ծիծաղի մասին, որն անհամբեր սպասում է Թիմի վերադարձին:

 

Գլուխ քսանչորսերորդ, քսանհինգերորդ.

  • Առանձնացնել դրվագ (դրվագներ) կամ միքտ (մտքեր), որը քո կարծիքով կարելի է վերլուծել: Վերլուծությունը թողարկիր բլոգում:

Թիմը դարձավ տասնհինգ տարեկան։ Այն օրը, երբ նրա տարիքի մյուս տղաները սովորաբար կարկանդակ են ծամում և ծիծաղում , Թիմի համար դարձավ գաղտնի գործարքների և խարդախ մտահղա ցումների օր։ Եվ դավագիրը, որը հենց նոր մռալ ծրագրեր էր կա ռուցում, նորից վերածվեց անժպիտ , տխուր տղայի։ Թիմը հուսահատությունից լաց եղավ։ Հետո նրա աչքերը ամուր փակվեցինք և նա քնեց խոր, գրեթե հանգիստ քնով:

Ես ցանկանում եմ այս միտքը վերլուծել, քանի որ այն ինձ շատ հետաքրքիր և իմաստալից թվաց: Հեղինակը նշեց, որ Թիմի տարիքի երեխաները կարկանդակ էին ուտում, իրենց կյանքն էին վայելում, իրենց մանկության ամենալավ տարիները, իսկ Թիմը տխուր, անժպիտ մի տղա էր, ով այդ տարիքում արդեն խարդախ գործողություններ էր անում և պայմանագրեր կնքում: Ես կարծում եմ, որ եթե Թիմը ցանկանար կկարողանար իր վրա աշխատել և այդքան շուտ չմեծանար, բայց մյուս կողմից բարոն Անատասը, գումարը նրան դրդում էին այդ հանգամանքին, իսկ դու ի՞նչ ես կարծում:

Ավարտել վիպակը՝վիպակի վերլուծությունը՝ ասելիքը, գլխավոր հերոսի կերպարը, ինչու խորհուրդ կտաս, որ կարդան (չկարդան):

Թիմ Թալերի վաճառված ծիծաղը. վերլուծություն…

Ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ)՝ — Ծիծաղ և փող:

Ծիծաղ և փող…