Posted in Գրականություն, Uncategorized

Չեխական գրականություն…

Կարել Չապեկ

Թռչունների հեքիաթը

Վերուծություն…

Այս հեքիաթը թռչունների մասին էր: Նարնք խոսում էին մարդկանց նման, քննադատում և մտածում մարդկանց նման: Այս հեքիաթի թռչունները հենց մարդիկ էին, ովքեր բողոքում են իրենց ապրելակերպից, բողոքում են իրենց ունեացածից և իրենց աչքը ուրիշինի վրա է, նրանք կարծում են, թե ուրիշ տեղ ամեն ինչ լավ է: Եթե մեզ համար անհետաքրքիր է տվյալ վայրում, ապա յուրաքանչյուր տեղ էլ անհետաքրքիր կլինի, որովհետև մենք ենք ստեղծում մեր հետաքրքրությունը: Կապ չունի որտեղ ես ապրում, եթե քեզ համար մի տեղ անհետաքրքրիր և ձանձրալի, ապա ամեն տեղ էլ այդպես է լինելու, որովհետև մենք ինքներս ենք ստեղծում մեր հետաքրքրությունները, մեր զբաղմունքը: Ուրիշ տեղ ավելի լավ չէ, պարզապես մենք գոհ չենք մեր ունեցածից և չենք օգտվում:

Արքիմեդի մահը

Ես այս պատմվածքի մեջ ինձ ամենից շատ դուր եկան այս հատվածը.

Փոքր շրջագծեր, թե մեծ՝ միևնույն է, դա կլինի միայն շրջան, որը իր սահմանն ունի. առանց սահմանների ապրել, միևնույն է, չեք կարող։ Կամ գուցե դու կարծում ես, թե մեծ շրջանը փոքրից կատարյա՞լ է։ Կամ որ դու կլինես ավելի մե՞ծ երկրաչափ, եթե մեծ շրջան գծես։

Ես համաձայն եմ այս մտքի: Ամեն մեկս հասկանում ենք շրջան ասելով յուրովի: Օրինակ՝ ես շրջան ասելով հասկանում եմ, կյանքի շրջանը և կյանքի սահմանները: Կապ չունի շրջանը կլինի մեծ, թե փոքր, միևնույն է այն ունենալու է իր սահմանները և դու չես կարող այդ սահմաններից անցնել կամ էլ խախտել դրանք: Կյանքն ունի իր չափ ու սահմանը և ոչ միայն կյանքը ամեն ինչ, թե ագահությունը, թե ժլատությունը…

Պրոմեթեոսի պատիժը

Վերլուծություն…

Ես կարծում եմ, որ այս պատմվածքը վերնախավի և հասարակ ժողովուրդների մասին է, քանի որ Պրոմեթեոսը կրակը վերցրել էր Աստվածներից և տվել էր հասրակ ժողովուրդին դատավորները պատիժ էին մտածում նրա: Իմ կարծիքով վերնախավը վախենում էր պարզապես հասարակ ժողովուրդից և ցանկանում էր մահապատժի ենթարկել Պրոմեթեոսին, քանի որ վախենում էին հասարակ ժողովուրդից: Չնայած նրան, որ դատավորը վերջում հասկացավ, որ ճիշտ չի վարվել, քանի որ Պրոմեթեոսը դա արել էր, որպեսզի միայն հեշտացնի մարդկանց կյանքը, նա դա հասկացավ, բայց չընդունեց այն: Նա գիատցկում էր, որ սխալ էր, բայց գիատկցելով իր սխալը առաջ էր բրդում:

 

Փոքրիկ առակներ

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է…

Վերլուծություն…

Ինձ ամենից շատ դուր եկավ այս առակը և ես նրա հետ միանշանակ համամիտ եմ: Ես մեկն եմ, բայց ինձ ամեն մեկը կարող է ընկալել, տեսնել իր ձև: Ամեն մարդ նկատում է այն ինչ իրեն դուր է գալիս, մեկի աչքերով վատն ես, մյուսի աչքերով՝ լավը: Այդ պատճառով յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում մարդուն և յուրաքանչյուրս տարբեր ենք մյուսների համար: Ես միշտ մարդուն այլ կերպ եմ տեսնում, քան մյուսները: Դա ես հասկանում եմ մարդկանց զրուցելով, շբվելով, ճանաչելով նրանց բնավորությունները:

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի…

Վերլուծություն…

Ես համամիտ եմ այս առակի հետ: Սպասելը ոչ միայն հեշտ աշխատանք չէ, այլ ինձ համար ամենից բարդն է: Ինքս լինելով շատ անհամբեր մարդ, ինձ համար սպասլեը դա ուղղակի տանջանք է: Երբ դու սպասում ես մի բանի, սպասումով, ինչ-որ դեպքերում նաև վախով և չգիտես, թե այն երբ է գալու և երբ է քեզ անակնկալի բերելու: Սպասելը շա՜տ դժվար է:

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին…

Վերլուծություն…

Ես համամիտ չեմ այս առակի հետ, քանի որ դու ինքդ պետք է անես այն ինչ քեզ հարկավոր է: Հաճախ մենք ինքներս առանց հասկանալու մեր գործերը բարդում ենք ուրիշների վրա և նրանք դա սիրով անում են, բայց մենք այդպես օգտվում ենք մարդկանց բարությունից և սիրուց: Պետք է ամեն մարդ իր գործը անի, եթե դու քո գործը տաս ուրիշին, ոորվհետև այն չես կարող անել ուրեմն առաջ չես գնա, չես պայքարի և այդպես ինչ չես կարողանում քո փոխարեն կանեն ուրիշները:

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի
խախտենք այն…

Վերլուծություն…

Ես համամիտ եմ այս առակի ասելիքի հետ, իհարկե, երբ մենք կազմում ենք պայմանագիր հնարավոր չէ, որ չխախտենք պայմանագրի ինչ-որ կետ: Առակը մի փոքր հումորային է գրված, բայց իրոք այդպես է: Երբ որ ինչ-որ պայմանավորվածությունը հաստատելու համար մենք կազմում ենք պայմանագիր, դրանց մեծ լինում են տարբեր կետեր, որոնք մենք պետք է չխախտենք, բայց մենք կամա, թե ակամա խախտում ենք դրանք և իրոք լինում են դեպքեր, երբ մարդիկ մտածված են այն անում:

Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները…

Վերլուծություն…

Ես համամիտ եմ այս առակի հետ, այն հենց ուղիղ ասված է և ամբողջ ասելիքը տեսանելի է այս մի տողի մեջ: Իհարկե միջազգային իրավունքը, համաշխարհային կարծիքը բոլորն են խախտում, այն մարդիկ, ովքեր դա հաշվի չեն առնում, անտեսում են և ոտնահարում մարդկանց իրավունքները: Ես միանշանակ համաձայն եմ, որ բոլոր էլ այդպես են վարվում և ճիշտ է ասված, սակայն համամիտ չեմ սյդպես վարվողների հետ, քանի որ ամեն մարդ ունի իրավունք, որը կարող է կիրառել և խախտել մարդու իրավունքները կամ էլ ոտնահարել ես կարծում եմ սխալ է և անընդունելի:

 

Յարոսլավ Հաշեկ

Ապուր աղքատ երեխաների համար

Վերլուծություն…

Ես կարծում եմ, որ այս պատմվածքը այն բանի մասին էր, որ բարի Իշխանը, ով ցանկանում էր երեխաներին ձրի ճաշ բաժանել, սարքեզ տաղավար և այնտեղ երեխաներին ձրի ճաշ էր բաժանում և ըստ պատմվածքի նա պետք է եփեր կարտոֆիլով ապուրը, սակայն պատմվածքի վերջում հասկացա, որ նա չէր կարողանում ապուր եփել և իր գլխից մեծ գործ էր ուզում անել, որը չէր կարող: Ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է անի այն ինչ կարողանում է, այդպես կլինի ավելի արդար, այլ ոչ թե անի այն ինչ չի կարողանում և ամեն ինչ ձախողվի:

Posted in English, Uncategorized

Classwork. 07.11.2017

Page 55, ex. 1. b)

b) 1. Mezzofanti spoke over 38 languages. T

2. He travelled to other countries. F

3. For Mezzofanti, Arabic was harder to learn than Chinese. F

4. One story says then he learn a leguage in one night. T

5. He never met anyone who spoke Old English. T

 

Page 56, ex. 3. b)

1. Italian is more modern than Latin.

2. The Amazon River is shorter the Nile.

3. Iceland is smaller  than India.

4. For most Europeans learning Chinese is more difficult learning Italin.

5.  Sydney is far from my country close to Paris.