Posted in Ուսճամփորդություն, Uncategorized

Անմոռանալի ճամփորդություն…

Մենք շաժվեցինք Նոր դպրոցի բակից: Բոլորը հավաքվեցին և լցվեցինք մեր ինքնաթիռանման երթուղայինը և ուղևորվեցինք դեպի մեզ շատ սպասող Աշտարակ:՚ Մեր առաջին կանգառն եղավ մի տուն, որտեղ ապրում էին աշտարակցիներ: Առաջինը զրուցեցինք տատիկի հետ, իդեպ, նա շատ լավ էր պատմում:

DSC04313

Նրանք շատ հյուրասեր էին և մեզ հյուրասիրեցին:

DSC04318

Մենք նաև տեսանք այն ծառը, որը նրանք նախկինում զարդարել էին որպես տոնածառ: Իդեպ, այդ ծառը լիմոնի ծառ էր:

DSC04339

Դրսում դրված էին կճուճներ և կարասներ, որոնց մեջ նրանք գինի էին լցրել և պահել:

Տեսանք նրանց պահածոները:

Եվ ուղևորվեցինք դեպի մյուս կանգառ, իսկ մյուս կանգառն եղավ թոնարատունը: Մենք ներկա գտնվեցինք և տեսանք, թե ինչպես են լավաշ թխում,  մեզ լավաշ էլ հյուրասիրեցին:

Գնացինք Օշական, ճիշտ է, մեր ծրագրում չկար, բայց ամեն դեպքում Գայանե Գամելտովնայի և ընկեր Հարությունյանի հետ չեն լինում դեպքեր, որ մի վայրով սահմանափակվենք, այդ պատճառով էլ գնացինք եկեղեցի, որտեղ Մեսրոպ Մաշտոցի իսկական գերեզմանն էր: Մոմ վառեցինք,երգեցինք և շարժվեցինք:

Մենք շատ-շատ էինք ուզում խաղալ գնդակով, սակայն գնդակ չէինք բերել և այդ պատճառով էլ գումար հավաքեցինք և գնեցինք մի լավ գնդակ: Գնացինք Քասախի գետի մոտ և մի լավ խաղացինք: Բայց նաև դարձանք փրկարար, որովհետև գետի չար ճանկերից երեք անգամ փրկեցինք գնդակին:

Դե՛, արդեն ժամանկն էր  ետ վերադառնալու: Մենք շատ տխրեցինք, բայց գիտեինք, որ այսպիսի անմոռանալի ճամփորդություններ շատ կլինեն:

Ճամփորդներ՝ ընկեր Հարությունյան,Գայանե Գամելտովնա և  

4-5-րդցիներ

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s